Վիճաբանություն՝ Վարդենիսում. հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Փետրվարի 22-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին hաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.05-ին, շտապօգնության խմբի կողմից « գանգի հիմի կոտրվածք հարցականով, ուղեղային պրեկոմա, գեներալիզացված ցնցումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1980 թ. ծնված Վարուժան Մելքոնյանը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Արեգունի գյուղում համագյուղացիներ Վ. Մելքոնյանը և 1992 թ. ծնված Արթուր Ն.-ն վիճաբանել են, որի ընթացքում Վ. Մելքոնյանը հայհոյել է Արթուր Ն.-ին, բռունցքով հարվածել նրան, ինչից հետո Արթուր Ն.-ն գետնից վերցրել է փայտի կտոր և հարվածել Վ. Մելքոնյանի գլխին` պատճառելով նշված վնասվածքը:

Ժամը 21.30-ին Արթուր Ն.-ն բերման է ենթարկվել բաժին: Փետրվարի 23-ին, ժամը 14.15-ին, Վարուժան Մելքոնյանը հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ: Արթուր Ն.-ն ձերբակալվել է: