«Հայաստանում ապստամբության հող չկա»․ ԱԺ պատգամավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

«Հայաստանում ապստամբության մթնոլորտ չկա»,- վստահեցնում է «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ արձագանքելով «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, որ ՊՊԾ գնդի ոստիկանների սպանության մեջ մեղադրվող իր երկու ընկերների՝ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի ազատ չարձակվելու դեպքում ժողովուրդը պետք է պահանջի ապստամբության իր իրավունքը, քանի որ համբերելու ժամանակը սպառվել է։

«Ապստամբությունները կարող են լինել ընդհանրապես այնպիսի երկրներում, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվում են»,-բացատրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը։

Նա չգիտի, թե Հայաստանում ապստամբության համար որտեղ է հող տեսնում Ժիրայր Սեֆիլյանը։ Մեր երկրում վերջին 10 ամսում որևէ ընտրություն չի կեղծվել։ Պատգամավորը չի հասկանում «Սասնա ծռերի» առաջնորդի հայտարարության ոճը․ «Լավ ոճ չի, մանավանդ այն իշխանության նկատմամբ, որն հիմա իշխում է մի պետությունում, որտեղ տասնամյակների ընթացքում եղել են առաջին չկեղծված ընտրությունները»։

Պարոն Գևորգյանը համաձայն է, որ ապստամբությունը ժողովրդի իրավունքն է, եթե ժողովուրդը ցանկանա ապստամբել, նա դա կանի։ Բայց Ժիրայր Սեֆիլյանի մատնանշած տղաները մեղադրվում են սպանության համար, և նրանց դատավարությունը դեռ ընթանում է։

«Սպանության համար․․․ այստեղ այլ հարթություն է, այստեղ չի կարելի քաղաքականության մեջ մտնել, սպանությունը սպանություն է, արյունը՝ արյուն»,- ասում է իշխանական պատգամավորը։

Ընդդիմադիր պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չգիտի, թե ինչու է հանկարծ Ժիրայր Սեֆիլյանը որոշել երկու տղաների ազատության հարցը վեր դասել օրենքից:

«Եթե քննում են, կա հանցագործություն, այդ հանցագործությունը պետք է պատժվի»,- վստահեցնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Ըստ պատգամավորի, եթե Ժիրայր Սեֆիլյանը խմբի անդամների ազատության հարցն ավելի է կարևորում, քան զոհերի կամ նրանց հարազատների, այստեղ խնդիր կա․ «Մենք այստեղ պետք է ունենանք լուրջ քննություն, ի վերջո, երկու կողմն էլ հայեր են, անկախ նրանից համազգեստով է այդ հայը, թե առանց համազգեստի»։

Սերգեյ Բագրատյանն առայժմ դժվարանում է ասել՝ արդյոք «Սասնա ծռեր» կուսակցությունը կարո՞ղ է գլխացավանք լինել նոր Հայաստանի համար։ Ըստ պատգամավորի, պետք է ստեղծել մի հարթակ և երկխոսելու ճանապարհով հասկանալ, թե ինչ է նրանց ուզածը։

«Եթե մենք համակողմանի չլսենք, հնարավոր է, որ չլսված լինելու հանգամանքը նույնպես տրամադրություն ստեղծի, իսկ դա վտանգավոր է»,- առաջարկում է ընդդիմադիր պատգամավորը։

Պարոն Բագրատյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկում է սպասել «Սասնա ծռերի» երկու անդամների դատավարության ավարտին և միայն դրանից հետո մտածել հետագա քայլերի մասին։ Համենայնդեպս, ըստ պատգամավորի, այսօրվա Հայաստանում ոչ մի ապստամբություն հնարավոր չէ։

Մհեր Արշակյան