Ճապոնիայի կառավարությունն աջակցում է Հայաստանում ընտրությունները կազմակերպող մարմինների կարողությունների զարգացմանը

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Այսօր, ՀՀ կառավարությունում, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ստորագրեցին համաձայնագիր՝ պաշտոնապես հայտարարելով ընտրությունները կազմակերպող մարմինների երկարաժամկետ կարողությունների զարգացմանը միտված ծրագրի մեկնարկը. տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Միաժամանակ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և պրնՄարիյասինը ստորագրեցին Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող (մեկ միլիոն ԱՄՆ դոլար) և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն – 2» (ՀԸԳԱ-2) ծրագրային փաստաթուղթը։

Հիմնվելով 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության (Եվրոպական միություն, Գերմանիա, Միացյալ Թագավորություն և Շվեդիա) և ՀՀ կառավարության աջակցության վրա, ՀԸԳԱ-2 ծրագիրը նպատակ ունի ամրապնդել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները՝ վերջինիս կառուցվածքի և պլանավորման գործընթացների արդիականացման, ռեսուրսների վերակազմակերպման, ներքին ընթացակարգերի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների բարելավման միջոցով։

Ծրագիրը, ի լրումն այլ գործառույթների, կաջակցի էլեկտրոնային ուսուցման հարթակի ընդլայնմանը, Միջազգային ընտրական տեխնոլոգիաների համաժողովի միջոցով կներկայացնի Հայաստանի փորձը տարածաշրջանում և դրանից դուրս, կնպաստի ընտրական հանձնաժողովների տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորմանը։

ՀԸԳԱ-2-ը համակարգելու է իր գործողություններն այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք աջակցություն կտրամադրեն ընտրական գործընթացներին ծրագրի շրջանակներից դուրս։