Կալանքի կիրառման միջնորդությունները նվազում են, բավարարումը՝ ավելանում. ՀՀ դատախազություն 

Լուրեր

10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության պրատկտիկան և դրա վրա նախնական կալանքին վերաբերող միջնորդությունների հիմնավորվածության և իրավաչափության միասնական չափանիշների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված դատախազության կոլեգիայի որոշումների ազդեցությունը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ 2018թ. ընթացքում քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5228 անձ, որոնցից միայն 875-ի կամ 16,7%-ի վերաբերյալ է դատարան ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: (Թվային տվյալների մեջ ներառված չեն ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) քրեական հետապնդումների ցուցանիշները):

Ընդ որում՝ 2018թ. քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նախորդող տարվա համեմատ 368-ով կամ 7%-ով ավելի անձ: Չնայած դրան խափանման միջոցներից կալանավորման կիրառման միջնորդությունների տեսակարար կշիռը 2017թ. համեմատությամբ գրեթե չի փոխվել՝ մնալով 16.5-16.7%-ի միջակայքում, ինչն ըստ էության պետք է գնահատել որպես նշված խափանման միջոցի կրառման միջնորդությունների նվազում:

Ներկայացված 875 միջնորդությունից բավարարվել է 808-ը կամ 92,3%-ը: Համեմատության համար նշենք,  որ 2017թ. դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 803 միջնորդություններից բավարարվել է 727-ը կամ միջնորդությունների 90.5%-ը: Այսինքն միջնորդությունների բավարարման ցուցանիշն անցած տարվա ընթացքում բարելավվել է գրեթե 2 տոկոսային կետով:

Հարկ է ավելացնել, որ 2018թ. ընթացքում դատախազի որոշմամբ խափանման միջոց կալանավորումը վերացվել է 51 անձի նկատմամբ, որը 17-ով կամ 50%-ով ավելի է 2017թ. ընթացքում դատախազի որոշմամբ կալանքից ազատված անձանց թվից:

2018թ. ընթացքում դատախազի կողմից հետ է վերցվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ մեղադրյալի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի 8 միջնորդություն՝ 2017թ. արձանագրված՝ 5 միջնորդության դիմաց, այսինքն աճը կազմել է 37,5%:

2018թ. դատարան ներկայացված՝ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ 67 դատական ակտերից 52-ի կամ 77,6%-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որից 20-ը կամ 38,4%-ը բավարարվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու կամ միջնորդության քննության արդյունքում գրավ կիրառելու մասին դատական ակտերի բողոքարկման արդյունավետության ցուցանիշի փաստացի ավելի քան 52 տոկոսով բարելավում: Մասնավորապես, եթե 2017թ. բավարարվել են նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքներից 25-ը, ապա 2018թ.՝ 38-ը:

ՀՀ դատախազության կողմից անցնող տարում մշտական ուշադրության կենտրոնում է պահվել առանց բավարար հիմքերի մեղադրյալին անազատության մեջ պահելը բացառելու և մեղադրյալի՝ անազատության մեջ գտնվելու հիմքերի առկայության պայմաններում նրա՝ ազատության մեջ չհայտնվելու և, ըստ այդմ, նախաքննության շահի լիարժեք ապահովման հարցերը:

Այս շրջանակում 2018թ. ընթացքում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կլանավորման ժամկետը երկարացնելու մասին 808 միջնորդություն, որից բավարարվել է 793-ը կամ 98,2%-ը: Ընդ որում, այս միջնորդությունների բավարարման ցուցանիշը ևս բարելավվել է. եթե 2017թ. բավարարվել է քննիչի կողմից ներկայացված նման միջնորդությունների 94.2%, ապա նախորդ տարի՝ 98.2 տոկոսը:

Ընդհանուր առմամբ ներկայացված տվյալները վկայում են նախորդ տարվա համեմատ 2018թ. դրսևորված մի քանի անշեղ միտումների մասին:

  • Շարունակվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին բավարար չափով հիմքեր չունեցող միջնորդություններ ներկայացնելուց առավելագույնս հրաժարվելու գործընթացը, ինչով պայմանավորված է առավել շատ մեղադրյալների առկայության պայմաններում այս խափանման միջոցի կիրառման միջնորդությունները չավելանալու իրողությունը:
  • Շարունակվել է ավելանալ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների բավարարման թվաքանակի աճը, ինչը պայմանավորված է միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմամբ: Այդ մասին է վկայում նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքների բավարարման դեպքերի կտրուկ՝ ավելի քան 50 տոկոսով ավելացումը:
  • Դատախազների կողմից դրսևորվել է առավել հետևողականություն՝ խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին անհիմն միջնորդությունների քննությունը կանխելու կամ առանց անհրաժեշտության անձի՝ կալանքի տակ մնալը բացառելու հարցերում: Վերջինս դրսևորվել է դատախազների կողմից դատարաններից ավելի մեծաթիվ միջնորդություններ հետ վերցնելով, ինչպես նաև նրանց կողմից խափանման միջոց կալանավորումը վերացնելու ավելի մեծ թվով որոշումներ կայացնելով:

Չնայած ներկայացված արդյունքները դեռևս չեն կարող լիովին բավարարել ՀՀ դատախազության սպասելիքները, այսուհանդերձ, դրական զգալի դինամիկա պարունակելով՝ կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմնավորվածության և իրավաչափության ապահովման նպատակով ՀՀ դատախազության կողմից մշակված միասնական չափանիշների կիրառման ուղղակի հետևանք են: Դրանք վկայում են, որ միջնորդությունները ներկայացնելիս այդ միասնական չափանիշները ուղեցույցի դեր են կատարում՝ նպաստավոր նախադրյալներ ստեղծելով անհիմն միջնորդությունների պրակտիկայից հրաժարվելու, մեղադրյալի նկատմամբ կալանավորում խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը վկայող պայմանները և հիմքերը միջնրոդություններում հնարավորինս առարկայական և փաստարկված ներկայացնելու հստակ և միասնական գործելաոճը վերջնականապես արմատավորելու համար: