«ժամանակն է եկել ասելու՝ ձգե՛ք ձեր գոտիները, պարոնայք, երկրում սովածներ ու աղքատներ կան»․ ակցիայի մասնակիցները՝ իշխանությանը

Լուրեր

10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
10.06.2026 | 14:50
ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak
10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

Պետական մարմինների աշխատակիցների պարգևավճարների թեման շարունակում է արդիական մնալ: «Տրիբունա» հասարակական նախաձեռնության անդամներն այսօր Կառավարության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել՝  պահանջելով պետբյուջե վերադարձնել տրված պարգևավճարները։

«Ցանկանում ենք, որ պարգևավճարներն ի վերջո վերադարձվեն պետակյան բյուջե, քանի որ համարում ենք, որ դրանք ապօրինի են տրվել: Պարոն Փաշինյանը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հստակ ասեց, որ 6 միլիարդ դրամ է հարկավոր՝ թոշակառուների կենսաթոշակը 1.000 դրամով բարձրացնելու համար: Ես գտնում եմ, որ պարգևավճարների 4 միլիարդ դրամը կարող էր հանդիսանալ այն հիմքը, որին 2 միլիարդ ևս ավելացնելով՝ թոշակառուների թոշակը կբարձրացվեր, որպեսզի հեղափոխության դուրս եկած մարդիկ զգային փոփոխություն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Անի Կաղինյանը։

Նա նշեց, որ պայմանագրային զինծառայողները պարգևատրվել են 50.000-ական դրամով, մինչդեռ պետական բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի բարձր պարգևավճարներ են ստացել. «Պայմանագրային զինծառայողներին պետք է տրվեր ավելի մեծ պարգևավճար, որովհետև նրանք սահմանին կանգնած ամեն օր ապահովում են մեր անվտանգությունը: Ես չգիտեմ՝ ՊԵԿ-ի քարտուղարուհին ո՞ւմ անվտանգությունն է ապահովել, որ այդքան բարձր պարգևավճար է ստացել»,- ասաց Անի Կաղինյանը:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ շուրջ 4.000 ստորագրություն է հավաքվել, և ստորագրահավաքին միացած քաղաքացիները ևս համամիտ են իրենց պահանջների հետ:

Հարցին՝ արդյո՞ք ակցիան նախաձեռնողները հետաքրքրվել են, թե իրավական ի՞նչ մեխանիզմով է հնարավոր պարգևավճարները վերադարձնել պետական բյուջե, և արդյո՞ք պետական հիմնարկների աշխատողները վաղը-մյուս օրը չեն կարող դատի տալ Կառավարությանը, Անի Կաղինյանը պատասխանեց. «Օրենսդրորեն՝ Դուք ճիշտ եք, բայց եթե նրանք մեզ անընդհատ ուղարկում են վարկ վերցնել և վարկով գոյատևել, այդ դեպքում պետական աշխատողն էլ պետք է բարոյական չափանիշներ ունենա և ինքնակամ վերադարձնի այդ գումարները՝ թեկուզ վարկ վերցնելու միջոցով»:

Ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանն էլ հիշեց վարչապետ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած ժամանակվա ելույթները, երբ նա իշխանություններին կոչ էր անում ձգել գոտիները և խնայել պետության միջոցները:

«Հիմա ժամանակն է եկել իրենց ասելու՝ ձգեք ձեր գոտիները, պարոնա՛յք, այսօր երկրում սովածներ, աղքատներ ու գործազուրկներ կան։ Պարոն Փաշինյանին հարկ եմ համարում հիշեցնել՝ այդ ճոխությունները, իրենց շրջագայությունները, թանկարժեք մեքենաները, այդ պետական պաշտոնյաները, որ ունեն առանձին վերարկու և անձրևանոց բռնողներ, դուռ բացող-փակող, որոնց պարգևավճարներ են բաժանվում, դա արվում է այս աղքատ ժողովրդի հաշվին»,- ասաց Հարությունյանը:

Սուսաննա Մելիքյանի կարծիքով էլ՝ պարգևավճար տրվում է շատ հատուկ ծառայությունների համար, հատկապես՝ պետական ապարատում. «Եթե պարոն վարչապետը հրաժարվել է պարգևավճարից, և ճիշտ է արել, որովհետև դա շատ բարոյական ու դաստիարակող քայլ է, բայց, փաստորեն, իր թիմը բացարձակապես դաս չի առել դրանից: Մարդիկ, որոնց արածը ժողովուրդը չի տեսել, պետք է այդքան մեծ գումարներով չպարգևատրվեին։ Պետական պաշտոնն արդեն նրանց համար պարգև է»:

Ակցիայի մասնակիցները պարգևավճարները պետբյուջե վերադարձնելու պահանջով նամակ հանձնեցին Կառավարությանը։ Պատասխանի համար 1 ամիս ժամկետ է սահմանված:

 

Ռոբերտ Անանյան