Թուրքիան և Ռուսաստանը չունեն միասնական մոտեցում Սիրիայի քրդական խմբավորումների հարցում
Քաղաքականություն
25.02.2019 | 13:24Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինական և վիետնամական լրատվամիջոցների հետ զրույցում. փոխանցում է ermenihaber-ը:
«Թուրքիայի հետ չկա միասնական մոտեցում այն հարցում, թե որ քուրդ զինյալներն են ահաբեկիչ։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց այնուամենայնիվ, պետք է տարանջատել հացահատիկը՝ մոլախոտից և հասկանալ, թե քրդական խմբավորումներից, որոնք են իրականում սպառնում Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Լավրովը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: