Հայտնի են «Օսկար 2019»-ի հաղթողների անունները

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում այսօր տեղի ունեցավ «Օսկար» ամենամյա կինոմրցանակաբաշխության 91-րդ հանդիսավոր արարողությունը: «Օսկար»-ի արժանացած արտիստների ու ֆիլմերի ցանկը տեղադրված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին  արժանացավ Պիտեր Ֆարելիի  «Կանաչ գիրք»-ը: Ֆիլմը նաև «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց։ Այն պատմում է սևամորթ երաժշտի և նրա իտալացի վարորդի մասին։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը ստացավ  Օլիվիա Քոուլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմում Աննա Ստյուարտ թագուհու դերը կատարելու համար, իսկ «Լավագույն դերասան» ճանաչվեց Ռամի Մալեքը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում Ֆրեդի Մերկուրիի կերպարը մարմնավորելու համար:

«Լավագույն  սաունդթրեք»-ի համար «Օսկար»-ի արձանիկ ստացավ Լեդի Գագան՝ «Աստղը ծնվել է»  ֆիլմում՝ Բրեդլի Քուփերի հետ կատարած «Shallow» երգի համար։ «Աստղը ծնվել է» երաժշտական դրաման  առաջադրված էր նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

«Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի արժանացավ «Սարդ-մարդը» մուլտֆիլմը, իսկ «Ազատ վերելք»-ը՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում ներկայացրած կերպարի համար։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկար» ստացավ «Ռոմա» ֆիլմը։  Սև և սպիտակ նկարահանված  ֆիլմի համար ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն նաև  «Լավագուն ռեժիսոր» մրցանակին է արժանացել։

Հիշեցնենք, որ «Օսկար 2019»-ի անվանակարգերը հայտարարվել էին 2019-ի հունվարի 22-ին։

 

Նելլի Մելքոնյան