Մեծ Բրիտանիան մտադիր է երկու ամսով հետաձգել Brexit-ը. Daily Telegraph

Լուրեր

14.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կաբինետն ուսումնասիրում է Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ժամկետը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը:

Կառավարության աշխատակազմը ծրագիր է մշակում, որով Մեյը պաշտոնական խնդրանքով կդիմի Եվրամիությանը, եթե մինչև մարտի 12-ը բրիտանական խորհրդարանը պատրաստ չլինի հավանության արժանացնել Brexit-ի համաձայնագրի նախագիծը:

Պարբերականի տվյալներով՝ նախարարների կաբինետի անդամները կարծում են, որ երկու ամիսը բավարար է՝ իրավիճակը փակուղուց դուրս բերելու համար: Միաժամանակ, The Guardian-ի տվյալներով, ԵՄ-ում նախընտրում են Brexit-ը հետաձգել մինչև 2020 թվականը, երբ կավարտվի Եվրամիության յոթնամյա բյուջետային ժամանակահատվածը:

Brexit-ը հետաձգելու պահանջով Մեյին դիմել են ինչպես նրա կուսակցության անդամները, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:

Նախարարների կաբինետի առնվազն երեք անդամ սպառնում է հրաժարական ներկայացնել, եթե Մեյը չհրաժարվի առանց գործարքի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ծրագրից, ինչը, նրանց կարծիքով, թագավորության տնտեսության համար բացասական հետևանքներ կունենա: