Կրակոցներ Էրեբունիում. ոստիկանները պարզել են դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 24-ին` ժամը 21:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա տղամարդու: Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ հիվանդը տեղափոխվել է Այվազովսկու փողոցից:
Նույն օրը, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ևս մեկ հաղորդում է ստացվել՝ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 26-ամյա երիտասարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Այվազովսկու փողոցում:

Նույն օրը, ժամը 22.15-ին, հիվանդանոցից երրորդ հաղորդումն է ստացվել՝ «աջ ազդրի հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ ավտոմեքենան վարելու ժամանակ Էրեբունու տարածքում զգացել է ոտքի ցավ և լսել ուժեղ ձայն:

Նույն օրը Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, Արցախի և Էրեբունու փողոցների խաչմերուկում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա` հրազենային և արնանման հետքերով, իսկ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/1 հասցեում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:

Ոստիկանության ծառայողները ճշտել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ, ճշտվել է դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը, սակայն քննության շահերից ելնելով հետագայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և այլ փորձաքննություններ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: