Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը  միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից. Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունը

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Սամվել Բաբայանի գրասենյակը պատասխանել է Դավիթ Բաբայանի՝ ԶԼՄ-ներից մեկին ասված այն հայտարարությանը, ըստ որի՝ «որևէ մեկը չի կարող լինել օրենքից բարձր, ու Արցախի իշխանությունները չեն խոչընդոտում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ստորագրահավաքին»:

Իսկ մինչ այդ, հիշեցնենք,  որ Սամվել Բաբայանի գրասենյակն էր հայտարարություն տարածել, նշելով, որ փետրվարի 18-ին  Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշում է ընդունվել՝ Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետև դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։ Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի  ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո  45 օրվա ընթացքում։

«Ցավում ենք, որ պարոն Դավիթ Բաբայանը հանդես է գալիս Արցախի իշխանության կամայականությունները սրբագրողի դիրքերից և ականջալուր չի լինում մեր այն հորդորներին, որ չի կարելի սահմանափակել սեփական ժողովրդի իրավունքները։

Օրենքի բարձրությունից խոսող Դավիթ Բաբայանը  միանշանակ չէր տարբերի օրենքը հասարակ որոշումից։

Օրենքով սահմանված չի, որ ստորագրահավաքի համար պետք է ստեղծվի նախաձեռնող խումբ, օրենքով՝ այս դեպքում սահմանադրությամբ սահմանված  չի, որ 40 000 ընտրող  ունեցող քաղաքը պետք է սպասարկի քաղաքապետարանի մեկ սենյակ 45 օրվա ընթացքում։ Սա օրենք չէ, սա ընդամենը ԿԸՀ-ի որոշում է, որը ընդունվել է հապճեպ փետրվարի 18-ին Սամվել Բաբայանի հայտարարությունից անմիջապես հետո, որը չի բխում քաղաքացու իրավունքը պաշտպանելու շահերից։ Ինչու՞ դա չէր ընդունվել մինչ այդ, Արցախի իշխանությունները այդքան համոզվա՞ծ էին, որ դրա անհրաժեշտությունը չի  լինելու։ Ուղղակի Արցախի իշխանությունները Սահմանադրությունը, օրենքներն ու որոշումները փորձել են կարել իրենց հագով, բայց չափազանց լայն են բռնացրել։ Խորհուրդ կտանք Դավիթ Բաբայանին Արցախի իշխանություններին տալ այս հարցերի պատասխանները, այլապես այս հարցերը իրենց պատասխանները կգտնեն թե տեղական, թե միջազգային նորմերին համապատասխանող օրենքներով։

Հիշեցում՝ ստորագրահավաք կարող են իրականացնել ընտրության իրավունք ունեցող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող քաղաքացիները, ցանկացած վայրում, անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ։ ԿԸՀ-ն անօրինական որոշում է ընդունել։ Սրանով սահմանափակվում է քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը։

Հորդոր՝ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՇՏ, րոպե առաջ, վաղը արդեն ուշ կլինի։

Օրենքից բարձր չթռնեք, օրենքից բարձր միայն ժողովրդի ձայնն է։

Սիրելի արցախցիներ, սա իրական և բացառիկ բռնություն է ձեր իրավունքների վրա, այս որոշումներով փորձում են ձեզ զրկել սեփական երկրում ազատ տեղաշարժի, ընտրության իրավունքից։  Այս ամենի կրողն եք դուք վերջին գրեթե 20  տարիների ընթացքում։ Դուք եք որոշողը, ուզում եք այսպես ապրել և լինել ձեր սեփական հողում ընդամենը վարձու ապրող, թե ուզում եք դուք լինեք ձեր երկրի տերը, սա թողնում ենք ձեզ։

Իսկ Պարոն Դավիթ Բաբայանին հորդորում ենք զերծ մնալ դեմագոգիայով զբաղվելուց։ Քանի որ փոխանցելը Ձեզ մոտ լավ է ստացվում, ուրեմն կոչ ենք անում փոխանցեք ձեր իշխանավորներին զերծ մնալ կամայականությունների կիրառումից, և ևս մեկ անգամ հիշեցնել, որ ԿԸՀ-ի որոշումը անօրինական է, այն հակասում է քաղաքացու իրավունքների միջազգային և տեղական նորմերին»,- ասված է հայտարարությունում: