Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

«Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելիս, ՀՀ վարչապետը նշում է, որ այդ հարցում իր անելիքը ունի նաև ժողովուրդը:

«Ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր:

Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած: Եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր հայրենիքին: Եվ ուրեմն՝ վեր կաց և քայլիր: Վեր կացեք և քայլեք, վեր կացեք և հաղթեք և չխեղճանաք, երբեք ու երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի ժողովուրդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք, և դուք Թումանյանի գիտակցությունն եք և ապագան: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Թումանյանի Հայաստանում, Թումանյանի երազած Հայաստանում»,- Դսեղում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետը: