Սամվել Բաբայանի գրասենյակը կոչով դիմում է Արցախի և ՀՀ իշխանություններին

Լուրեր

02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
02.04.2026 | 18:35
Ռազմավարական նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. Ալիևն ու Ասադովը խոսել են «Զանգեզուրի միջանցքից»
02.04.2026 | 18:24
Գարեգին Բ-ն մասնակցել է Ոտնլվայի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.04.2026 | 18:15
Ըստ Օվերչուկի՝ ՀՀ-ում կարող է էներգադեֆիցիտ լինել // Իրանն առաջարկում է Հորմուզի դաշնագիր մշակել․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 18:08
Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:04
Թիվը չենք ասելու, բայց մտքներովդ ինչ անցնում է, մի քանի զրո հետևից հանեք․ Օրբելյան՝ ՀԷՑ-ի գնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:02
«Անդրանիկը» նվաճեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 17:53
ԱՄՆ-ն չեղարկել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Բոլորը

Ինչպես և սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ Սահմանադրական փոփոխություններ  իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թևը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։

Այս մասին ասված է Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ.

«Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ։

Սրա վառ ապացույցը փետրվարի 18-ին  Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն է Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետև դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։ Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի  ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո  45 օրվա ընթացքում։

Ցանկացած պատկերացումից դուրս է, որ ,օրինակ, 40 000 բնակչություն ունեցող քաղաքում ստորագրահավաքը պետք է իրականացվի միայն քաղաքապետարանում, ստացվում է այնպես, որ օրը գրեթե 1000 մարդ պետք է հերթ կանգնի, որ իր ստորագրությունը թողնի, միևնույն ժամանակ ստորագրություն տալու սկզբում և վերջում պետք է ստուգվեն քաղաքացու տվյալները։

Ցանկացած քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք,  իրավունք ունի ցանկացած վայրում իրականացնել ստորագրահավաք իր կողմից ներկայացված անձնագրի առկայության դեպքում, իսկ ինչ վերաբերում է մարդկանց անձնական տվյալները ստուգելուն, ապա դա իշխանությունը կարող է իրականացնել ստորագրահավաքից հետո արդեն օրենքի սահմաններում ։

Սա  ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքացու իրավունքները ոտնահարելու փորձ։ Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է հեղափոխության, որի պատասխանատվությունը ամբողջությամբ դուք եք կրելու։

Արհեստական խոչընդոտներ ստեղծելու, ձեր վիճակը ավելի բարդացնելու փոխարեն, կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ, չցուցադրելով սեփական վախերը։

Իսկ թե ինչու հանկարծակի փետրվարի 18, անմիջապես Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո ընդունվեց այս որոշումների շարքը, մինչդեռ սահմանադրությունը արդեն ուժի մեջ էր, դա ուրիշ հարց է։ Դրան կանդրադառնաք ավելի ուշ։ Երբ շղթան կբացվի և կհասկանանք, արդյո՞ք բոլոր որոշումներն են ըստ անհրաժեշտության ընդունվում ձեզ մոտ, թե ոչ։

Վերադարձեք օրինական դաշտ։

Դիմում ենք ՀՀ իշխանություններին, ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներին հնարավորության սահմաններում ուշադրություն դարձնել այս որոշումների  օրինականությանը, սրանց անօրինական կիրառման դեմ աշխատանքներ տանել, այլապես սա տանում է քաղաքացու իրավունքների սահմանափակմանը»։