Կառավարության ծրագրում որոշ մոտեցումներ վիճելի են․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ծրագրի վերաբերյալ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: ՀՅԴ ԳՄ լրատվական ծառայությունն այս մասին տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ.

1. Գնահատելի է կառավարության «ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ» ստեղծելու միտումը: Ողջունելի է հանրային կառավարման բնագավառում ISO 9001 կառավարման որակի ստանդարտի տարրերի ներմուծումը, մասնավորապես՝ արդյունքային ցուցանիշների սահմանումը, արդյունքների չափելիությունը, արդյունքների հասցեականությունը և հասցեական շահառուին ուղղված լինելը:

Համակարծիք ենք, որ ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար, իսկ հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ:

Սակայն կառավարության ծրագրում առաջարկվող որոշ մոտեցումներ վիճելի են և կասկածներ են հարուցում այդ մոտեցումների արդյունավետության համատեքստում: Որոշ հաստատումներ ուղղակի հասկանալի չեն: Մասնավորապես. պարզ չէ, թե որոնք են կառավարության «անտեսանելի մարմինները», և, ընդհանրապես, հասկանալի չէ, թե այդ եզրույթն ինչ է նշանակում:

2. Խրախուսելի է, որ «Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու­թյունը և աշխատանքի արդյունավետությունը»: Սակայն արդյոք այս մոտեցմա՞մբ է առաջնորդվել կառավարությունը՝ փոփոխություններ առաջարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում: Ընդհանրության բացակայության պարագայում նախարարությունների միավորումը որևէ սիներգետիկ արդյունքի չի բերի, այլ ընդհակառակը՝ ռիսկի տակ կդնի ոլորտային քաղաքականությունների մշակումն ու իրականացումը:

Ավելին՝ փոքրացնելով կառավարության անդամների թիվը, տվյալ ոլորտով առավել հետևողական մոտեցումների ներկայացման հնարավորությունը՝ կառավարության որոշումները կլինեն ավելի շատ իրավիճակային, քան հեռանկարային ու ռազմավարական:

Հնարավոր է, որ ոչ մասնագիտական գործառույթներ իրականացնող որոշ ստորաբաժանումների միավորումը հնարավորություն տա կա՛մ նվազեցնելու հանրային ֆինանսների վրա ճնշումը, կա՛մ խնայված գումարը վերաբաշխելու միավորված նախարարության մնացած աշխատակազմի վրա: Սակայն հաշվի առնելով ընդհանուր աշխատավարձային ֆոնդում կրճատվող աշխատակիցների աշխատավարձի մասնաբաժինը՝ կրճատումից հետո մյուս աշխատակիցների միջև վերաբաշխված գումարը այնքան աննշան կլինի, որ բարձրակարգ աշխատուժի համար հանրային ծառայության գրավչությունը շուկայում չի բարձրանա:

Հաշվի առնելով հավելյալ աշխատավարձի ոչ էական ավելացումը՝ որևէ կերպ չի կարելի ակնկալել, որ միավորմամբ պայմանավորված կրճատման արդյունքում գումարի վերաբաշխումը կարող է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

3. Չնայած կառավարության հավաստիացմանը, թե յուրաքանչյուր մարմին իրականացնելու է միայն տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ, օրինակ` գյուղատնտեսության համար պատասխանատու մարմնի պարտականությունների մեջ է մտնելու նաև «գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնմանը և ագրոտուրիզմի զարգացմանը» նպաստելը, ինչը առավելապես տարածքային զարգացման գործառույթ է:

Կամ՝ նոր ստեղծվող՝ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության գործառույթները առավելապես էկոնոմիկայի նախարարության գործառույթներ են, վերջինիս առկայության դեպքում երկատվելու է տնտեսության զարգացման գործառույթը, ինչը չի համապատասխանում կառավարության ներկայացված սկզբունքին:

4. Այսպիսով, կառավարման համակարգի օպտիմալացումը նախ և առաջ պետք է սկսել կառավարության գործառույթների հստակեցումից, անցում կատարել լիազորության ինստիտուտ-արդյունքային ցուցանիշ-պատասխանատվություն շղթայի գործադրմանը և միայն դրանից հետո անդրադառնալ յուրաքանչյուր գերատեսչության աշխատանքային ծանրաբեռնվածության, անհրաժեշտ հաստիքների սահմանման, յուրաքանչյուր աշխատանքի, աշխատատեղի և կարգավիճակի նկարագրման, արդյունքային բնութագրիչների սահմանման և դրան համապատասխան գերատեսչության կառուցվածքի հաստատմանը (օրինակ՝ նախարարություններում վարչությունների, գրասենյակների, կոմիտեների և այլնի հստակ տարանջատումը):

Պատահական չէ, որ առ այսօր չեն դիտարկվել կառավարության կառուցվածքում անհրաժեշտ նախարարությունների գործառույթների համապատասխանությունը պետության, տվյալ դեպքում կառավարության՝ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորություններին (որը, ի դեպ, իրավունքների և պարտականությունների համախումբ է):

Օրինակ` ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ ըստ օրենքի՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործառույթի մեջ է մտնում տարածքային քաղաքականության իրականացումը, այն դեպքում, երբ Սահմանադրության 160-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով:

Կամ առ այսօր հստակեցված չէ և օրենքով ամրագրված Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասով նախարարի` նախարարությունը ինքնուրույն ղեկավարելու լիազորության բովանդակությունը: Որպես հետևանք՝ նախարարների գործելու ազատությունն ու սահմանափակումները կա՛մ ձևախեղվում են, կա՛մ լղոզվում: Արդյունքում ստանում ենք պատասխանատվության և լիազորության անհամարժեքություն:

5. Առ այդ, անընդունելի են Սփյուռքի նախարարության լուծարումը, մյուս նախարարությունների միավորումն ու նոր նախարարության ստեղծումը` առանց խորքային ուսումնասիրություն իրականացնելու, առանց ազդեցության գնահատման իրականացման, հանրային ու մասնագիտական կարծիքները, փաստարկներն ու հակափաստարկները լսելու: Սփյուռքի նախարարության պարագայում բացարձակապես անընդունելի է նախարարի գործառույթների փոխարինումը հանձնակատարի գործառույթներով, թեկուզև այն պատճառով, որ վերջինիս վերապահվող լիազորությունները համահունչ չեն Սփյուռքի հետ առնչվող խնդիրների լուծման խորությանը և ծավալներին:

Սփյուռքի հետ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու, մեծ հայրենադարձություն կազմակերպելու մասին կառավարության հայտարարած նպատակները, թվում էր, պետք է հանգեցնեին հայեցակարգային նոր մոտեցումների որդեգրման։ Սակայն Սփյուռքի նախարարության գործունեությունը վերարժևորելու փոխարեն որոշում է կայացվել լուծարել նախարարությունը։

Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաև արտերկրի մեր հայրենակիցների շրջանում: Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջև դրված խնդիրներն ինչ արդյունավետությամբ է լուծել, այն կոչված է ոչ միայն լինելու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլև հայությանը ՄԵԿ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տեսնելու գաղափարական մոտեցման դրսևորումն է։

Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարևոր խնդիր է և հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը: Ուստի Սփյուռքի նախարարությունը լուծարելու փոխարեն՝ պետք է վերադարձնել իր իսկական առաքելությանը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով:

6. Կառավարության ծրագրի իրականացումը մեծապես կախված է բանիմաց կադրերից, ինչի մասին ոչ մի խոսք չկա: Անհրաժեշտ է արմատապես բարեփոխել կադրային քաղաքականությունը: Ոչ բանիմաց, ոչ արդյունավետ գործող կադրերից պետական ապարատը բեռնաթափելու և արհեստավարժներին ասպարեզ տրամադրելու համար անհրաժեշտ է կիրառել բաց, թափանցիկ, որոշակի չափորոշիչներ ներառող և սուբյեկտիվիզմը բացառող մրցույթի ինստիտուտը: Բարձրաստիճան պաշտոնյաների համար նախընտրելի է կիրառել նաև ոլորտային ծրագրերի անանուն, կոդավորված մրցույթներ:

7. Կատարողականի գնահատման համակարգի բարեփոխումը հնարավորություն կտա խրախուսել առավել արդյունավետ աշխատակիցներին, իսկ նվազ արդյունավետ աշխատակիցների պարագայում կա՛մ նրանց արդյունավետության բարձրացման ծրագիր մշակել, կա՛մ լուծել աշխատանքային պայմանագիրը: Կատարողականի գնահատումը երբեք չի կարող պետական մեքենայի փոքրացման գործիք ծառայել:

Մարդկային ռեսուրսների պահանջը պայմանավորված է ցանկացած գերատեսչության բիզնես գործընթացներով, որոնք ածանցվում են այդ գերատեսչության կանոնադրությունից և գործառույթներից: Կատարողականի գնահատումը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ է աշխատակիցը կատարում իր պարտականությունները, այլ ոչ թե հաշվարկում է գործընթացի իրականացման համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսները: Հասկանալի չէ, թե պետական ռեսուրսների ճիշտ կառավարումն ինչպես է ապահովելու «կառավարության անդամների իրավասությունների և պարտականությունների հավասարակշռումը», կամ, ընդհանրապես, ինչ է այդ եզրույթը նշանակում:

8. Ծրագրում ներկայացված դրույթները հիմնականում պետական կառավարման մասին են: Հանրային կառավարումն ավելի լայն ընդգրկում ունի, որի կազմում գտնվողները կիսում են հանրային կառավարման պատասխանատվությունը կամ կարող են ազդել վերջինիս վրա:

Սա նշանակում է, որ մեր երկրին անհրաժեշտ է հանրային կառավարման նոր մոդել, մասնավորապես՝ պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում ապրող Արցախի և Հայաստանի համար: Չի կարելի հաշվի չառնել պատերազմի սպառնալիքը և շարունակել ազատական ուղղվածության, իսկ իրականում անպատասխանատու բարեփոխումները կամ պատրաստվել պարտադրված պատերազմի ցանկացած դրսևորման՝ ըստ այդմ մշակելով և կիրառելով զարգացման որակապես նոր մոդել: