«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին նվերներ է հանձնել

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը փետրվարի 22-ին ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում:

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը մեր երկրում իրականացնում է 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր:

Միությունն ավարտում է հայաստանյան առաքելությունը և այդ կապակցությամբ որոշել է ԱԻՆ-ին նվիրաբերել երեք ռադիոմետր:

Ինչպես  տեղեկացանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ռադիոմետրերից երկուսը նախատեսված են գամմա, իսկ մեկը՝ ալֆա, բետա և գամմա ճառագայթներ չափելու համար:

Փոխնախարար Բալյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ սարքերի կարևորությունը պայմանավորված է հատկապես Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հետ կապված հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները զարգացնելու անհրաժեշտությամբ:

«Բժիշկներ առանց սահմանների» միությունը ծրագրեր է իրականացնում աշխարհի շուրջ 70 երկրներում: