Հրապարակվել է «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» զեկույցը

Լուրեր

24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել և իրականացրել է «Անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում» թեմայով հետազոտություն և դրա արդյունքների հիման վրա մշակել է զեկույց։

Զեկույցում ներկայացվում է անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը Հայաստանում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական վերլուծական եղանակով վերհանվում է Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից: Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է, որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և երկրի կոնվեցիոն պարտավորությունների շրջանակներում:

Անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018 թվականները` մինչև թավշյա հեղափոխությունն ընկած ժամանակահատվածը:

Անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակում անհրաժեշտ է ներառել՝

հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ,
համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանից ածանցյալ գործերը. oրինակ` 2008թ.-ի մարտի 1-ի վերաբերյալ,
կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը:
Զեկույցում առաջարկվում է ստեղծել՝

մասնագիտացված դատարաններ (օրինակ՝ հակակոռուպցիոն), որոնք կքննեն գողացված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունները,
ձևավորել ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ, որը կզբաղվի ճշմարտության բացահայտման, իրավախախտների և տուժածների հաշտեցմամբ՝ նպաստելով հանրային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը,
նախատեսել փոխհատուցումներ ստանալու համար հիմքեր և տուժողների հստակ շրջանակ,
ստեղծել վեթթինգային հանձնաժողով, որը կպարզի պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերը և կհեռացնի նրանց,
ստեղծել հասարակական մշտադիտարկման մարմին՝ կազմված մասնագիտացված ՔՀԿ-ներից և անկախ փորձագետներից, որը կաջակցի վերը նշված գործընթացների իրականացմանը։
Զեկույցում ամփոփված են նաև 2018 թվականի նոյեմբերի 28-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպված «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովի արդյունքները։

Նշենք նաև, որ զեկույցն արդեն հասանելի ccd.armla.am կայքում: