Թուրք ազգայնական պատգամավորներն ընդհատել են հայ և լազ պատգամավորների ելույթները

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով. փոխանցում է ermenihaber-ը:

Ստամբուլից ընտրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ծագումով լազ պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուի և Դիարրբեքիրից ընտրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանի ելույթները քանի որ թուրքերեն չեն եղել, արձանագրություններում պայմանականորեն նշվել են «X» տառով:

Լազ պատգամավորն ազգայնականների առարկություններին պատասխանել է. «Հարգելի պատգամավորներ, լազերեն  խոսեցի: Անհետանալու եզրին կանգնած որոշ  լեզուներով Ձեզ բարևեցի: Այսօր աշխարհում խոսվող 7000 լեզուների մեծ մասը կամաց-կամաց անհետանում է: Թուրքիայում էլ է այդպես: Ներկայում այստեղ 36 լեզվով են խոսում, սակայն 20-ը աստիճանաբար վերանում է»:

Շարունակելով ելույթը լազ պատգամավորը հայտնել է, որ պետությունը պիտի աջակցի մայրենի լեզուներին:

«Առանց հեռուստատեսության, առանց մուլտֆիլմերի ցուցադրության հնարավոր չէ երեխաներին մայրենին սովորեցնել: Հիմա ցանկության կա լազերեն եթերներ ապահովող հեռուստատեսություն հիմնել: Թուրքիայում 300.000-500.000 լազ է ապրում»,- նկատել է տվել Բեքարօղլուն:

Հայ պատգամավորի ելույթի ժամանակ MHP-ի Մերսինից ընտրված պատգամավոր Բաքի Շիմշեքն ընդհատելով ասել է. «Սա ՄԱ՞Կ-ն է», իսկ MHP-ական Ումիթ Յըլմազը, դիմելով մեջլիսի նախագահին, պահանջել է թարգմանություն՝ հավելելով, որ գուցե Փայլանը վիրավորական բաներ է ասում իրենց:

«Երազում ենք այնպիսի Թուրքիա, որտեղ բոլոր մայրենի լեզուները կապրեն համերաշխության և խաղաղության մեջ: Այս հարցում անհրաժեշտ օրենքի նախագծերն ունենք: Ցանկանում եմ հավատալ, որ բոլոր պատգամավորները կհարգեն բոլոր մայրենի լեզուները և մեր այս խորհրդարանը կձեռնարկի ահրաժեշտ միջոցներ»,-ասել է Փայլանը:

HDP-ական պատգամավոր Գյուլիստան Քըլըչն էլ խորհրդարանական հետազոտություն է պահանջել «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ:

Քոչյիղիթի խոսքով` Թուրքիայում շուրջ 40 լեզվով են խոսում, սակայն այդ լեզուների զգալի մասը ժխտողական և ասիմիլիացիոն քաղաքականության հետևանքով ոչնչացման սպառնալիքի առջև են կանգնած: