2019թ․ փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքներ. «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Լուրեր

19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

2019թ փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը «Կանայք տեղական զարգացման գործընթացում ծրագրի շրջանակներում» ՕքսԵՋեն հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ երկարաժամկետ դիտարկում է իրականացրել Տավուշի և Արմավիրի մարզերում, որի արդյունքները դեռևս մշակման փուլում են։

2019 թ. փետրվարի 17-ին՝ քվեարկության օրը,  «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ և Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ կազմով, դիտորդական շրջիկ խմբերի միջոցով կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արմավիրի մարզի 7 և Տավուշի մարզի 4 համայնքներում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում։ Դիտարկվել են համայնքի ղեկավարի 8  և համայնքի ավագանու 4 ընտրություններ, որոնցից 10-ը հերթական էին, 2-ը՝ արտահերթ։ Դաշինքը դիտարկում է իրականացրել նաև ընտրությունները վերահսկող Թիվ 15, Թիվ 16, Թիվ 37 և Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Հնարավոր խնդիրները կանխարգելելու և արձագանքելու նպատակով, ինչպես նաև ընտրողների վարքի և հանձնաժողովների աշխատանքի մասին ամբողջական պատկերացում ստանալու նպատակով դիտորդական խմբերը որոշակի պարբերականությամբ այցելում էին տեղամասային կենտրոնները և շրջում համայնքներով։ Առաքելության մեջ ներգրավված էր երկուական դիտորդ Արմավիրի և Տավուշի մարզերում, ինչպես նաև մեկ դիտորդ Արագածոտնի մարզի Օհանավան Համայնքում։

Դիտարկվող համայնքներում ավագանու մանդատի համար պայքարում էին շուրջ 60 թեկնածուներ, որոնցից Իջևանում՝ 32, Գետահովիտում՝ 7, Ջրաշենում՝ 8, Մարգարայում՝ 13, ինքնաբացարկ է ներկայացրել մեկական թեկնածու Իջևանից և Գետահովտից։

Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 22 թեկնածուներ, որոնցից Օհանավանում՝ 4, Վարդանաշենում` 2, Հայկավանում` 1, Հովտամեջում` 2, Նոր Արմավիրում` 2, Նալբանդյանում` 5, Ծաղկավանում` 2, Ակնաղբյուրում` 3 թեկնածու, ինքնաբացարկ էին ներկայացրել Ակնաղբյուրի, Նոր Արմավիրի և Հայկավանի մեկական թեկնածու: Վերջինս, ի դեպ, նախկին և վերընտրված գյուղապետ՝ Ռուբեն Ղազարյանի վարորդն է, ում ինքնաբացարկից հետո Ռ. Ղազարյանը մնացել էր միակ թեկնածուն:

Որևէ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնում կին թեկնածու չի առաջադրվել, իսկ ավագանու մանդատի համար առաջադրվել է 4 կին՝ Մարգարայում (2 հոգի), Գետահովտում (1) և Իջևանում (1): Մարգարայում և Գետահովտում թեկնածություն առաջադրած կանայք ընտրվել են առավելագույն քանակությամբ ձայներով, մինչդեռ Իջևանում առաջադրված կին թեկնածուն զբաղեցրել է վերջին տեղը: