Իրենք չեն կրակում, որ մենք էլ չկրակենք և չխանգարենք Նախիջևանում իրենց դիրքերի ամրացմանը. Արա Պապյանը՝ սահմանին խաղաղության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, սկսենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից: Այս անգամ նրանք եկան նախ՝ Երևան, հետո գնացին Բաքու: Ստեփանակերտ չգնացին: Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի ժողովրդի անունից միայն կարող է բանակցել ադրբեջանական կողմի հետ, բայց, փաստորեն, եռանախագահներն այս անգամ Ստեփանակերտ չգնացին և Արցախի իշխանությունների հետ չհանդիպեցին: Կարծում եք՝ ինչո՞ւ:

– Նախ ուզում եմ նշել, որ առաջին դեպքը չէ, երբ եռանախագահները տարածաշրջան այցելում են, բայց Ստեփանակերտ չեն այցելում: Եղել են նման դեպքեր: Պատճառն այն է, որ, ըստ էության, արդեն բավական երկար ժամանակ, երբ ասում են հայ-ադրբեջանական հակամարտություն, ընկալում են, որ Հայաստանը ներկայացնում է ներառյալ Արցախը: Դա ունի լավ և վատ կողմեր: Լավն այն է, որ, ըստ էության, դա ինչ-որ տեղ միասնության գաղափարի ընկալումն է նաև դրսի կողմից, վատն այն է, որ անտեսվում է այն հնարավորությունը, որ մեզ համար ոչ ցանկալի զարգացումների պահին մենք կկարողանանք Ստեփանակերտի դիրքորոշմամբ ինչ-որ հարցեր մերժել:

– Իսկ Արցախը, ի վերջո, բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

– Ո՛չ, դա չեմ տեսնում, նաև համաձայն չեմ «բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել» բառակապակցությանը, որովհետև այն ժամանակ, երբ մասնակցում էին Արցախից ներկայացուցիչներ, նրանք ոչ թե պետության ներկայացուցիչներ էին ընկալվում, այլ Արցախի հայ համայնքի: Եվ, միաժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ նաև Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներն էին ներկա գտնվում այդ բանակցություններին: Մենք մշտապես ուզում ենք ներկայացնել հարցն այնպես, ինչպես մեզ ձեռնտու է, բայց իրականությունն այդպես չէ: Այսինքն՝ պետական կարգավիճակով Արցախը երբեք էլ ներկայացված չի եղել: Առավել ևս հիմա ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, ինչպես նաև, ճիշտն ասած, դրա մեծ իմաստը չեմ տեսնում: Ձևաչափն էական չէ, էական է այն բուն նպատակը, որի շուրջ բանակցվում է, թե որ տարբերակը պետք է լինի լուծման հիմք: Եթե Մադրիդյան սկզբունքներն են, ի՞նչ տարբերություն՝ երկու մասով կլինի հայկական պատվիրակությունը, թե՞ մեկ մասով, միևնույն է, դրանք, գոնե ինձ համար, անընդունելի պայմաններ են, և կարծում եմ՝ շատերի համար ևս:

– Ակնկալվում էր, որ Մյունխենում Զոհրաբ Մնացականյան-Էլմար Մամեդյարով հերթական հանդիպումն է տեղի ունենալու, թեև պաշտոնական հանդիպման մասին չէր հայտարարվել: Կարծում եք՝ ինչո՞ւ չեղավ այդ հանդիպումը:

– Կարծում եմ, որովհետև էական խոսակցություն չկա, բուն նյութն արդեն սպառված է: Որովհետև երբ Ալիևը հայտարարում է, որ «մեր ստրատեգիական նպատակը Երևանի ազատագրումն է», դրանից հետո այլևս ի՞նչ բանակցես: Այսինքն՝ ոչ միայն Արցախի նկատմամբ հավակնություններ են ցուցաբերում, այլև հավակնում են Երևանին, որը նշանակում է ոչնչացնել հայոց պետականությունը, այդ հանդիպումները հաճախ ընկալվում են որպես ինքնանպատակ: Կարելի է հանդիպել, կարելի է ինչ-որ բաներ ասել, բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը որևէ ցանկություն չունի բանակցության ճանապարհով խնդիրը լուծելու:

– Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարագայում ոչ պաշտոնական հանդիպումներ են տեղի ունենում՝ ոչ եռանախագահների կողմից կազմակերպվող, և սա փորձագիտական շրջանակների կողմից կարծիքների տեղիք է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կամաց-կամաց դուրս է մղվում բանակցային գործընթացից կամ գոնե այլևս առաջվա դերակատարությունը չունի: Համաձա՞յն եք այս տեսակետին:

– Եթե խորանա այս միտումը, այսինքն՝ հարաբերությունների ընթացքը լինի երկկողմ և հիմնականում ոչ պաշտոնական, ես նույնիսկ կասեի՝ լուսանցքային հանդիպումներ, միջազգային համաժողովների ժամանակ, դա ցանկալի զարգացում չէ: Այնուհանդերձ, ինչքան էլ երկկողմ պայմանավորվածություններ լինեն, անհրաժեշտ են երաշխավորներ, որոնք ինչ-որ չափով կկարողանան երաշխավորել: Հիմա եթե նրանք դուրս են մղվել, ենթադրենք մի տարբերակ, որ անգամ Հայաստանն ու Ադրբեջանը եկան մի համաձայնության, այստեղ դեռ դրա իրականացման խնդիրը կա, և Ադրբեջանը, որից շատ սպասելի է, ինչ-որ մի պահ դրժեց իր պարտավորությունները, այդ դեպքում եռանախագահները կասեն՝ մենք ներգրավված չենք եղել, մեր վրա որևէ պարտավորություն չկա, ինքներդ պայմանավորվել եք, ինքներդ էլ գնացել, հարցերը լուծեք: Այս տեսանկյունից դա լավ չէ:

– Ամեն դեպքում՝ Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման մասին, և Բաքուն, կարծես, հետևում է այդ պայմանավորվածությանը…

– Իհարկե՝ լավ է, որ զոհերը քիչ են, գոնե մարտական զոհերը, որովհետև, ցավոք, մեր բանակում նաև ոչ մարտական զոհեր կան, բայց դա, այսպես ասենք, անհատի տեսանկյունից լավ է, բայց բանակցային գործընթացի համար այդքան էական չէ: Որովհետև նույն Բաքուն լավ հասկանում էր, որ նշանառուների միջոցով վիճակն անընդհատ ապակայունացնելով՝ միևնույն է, խնդիրը չի լուծելու: Հիմա հարցն այն է, թե այս պայմանավորվածությունն ինչի շուրջ է կայացել և հանուն ինչի: Շատ կարևոր հանգամանք է: Որովհետև Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, նույնիսկ խստացել է: Բայց այո՛, իսկապես, մենք սահմանին մեղմացում ենք տեսնում: Ես, ճիշտն ասած, մի փոքր այլ պատճառաբանություն եմ տեսնում: Տեսեք, ակնհայտ է, որ Նախիջևանում նրանք դիրքերն առաջ են տվել: Ով ինչ հեքիաթ ուզում է՝ պատմի, հարյուրավոր աղբյուրներ փաստում են այն մասին, որ դիրքերի ամրացման շինարարություն է գնում: Իրենք չեն կրակում, որպեսզի մենք էլ չկրակենք և չխանգարենք իրենց շինարարությանը: Հենց շինարարությունն ավարտվեց Նախիջևանի դիրքերի, իրենք նորից կսկսեն կրակել: Այսինքն՝ չկրակելը մեզ ձեռնտու չէ, իրենց է ձեռնտու: Այնտեղ նրանք ճանապարհներ են կառուցում, բետոնապատ դիրքեր են ստեղծում և այլն, որը մեզ համար ստրատեգիական կորուստ կարող է լինել, որովհետև այդ դիրքերը վերահսկում են Երասխից դեպի Վայոց ձոր տանող ճանապարհահատվածը: Եթե պատերազմի ժամանակ նրանք դա փակեցին, մեզ համար շատ վատ կլինի:

– Անդրադառնանք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցին, որը նախատեսվում է փետրվարի վերջին: Դուք Իրանը ներսից գիտեք, երկար տարիներ աշխատել եք հայկական դիվանագիտական ներկայացուցչությունում: Գործնական ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել այս այցից:

– Իհարկե՝ ողջունելի է այս այցը, որովհետև Իրանը հարևան երկիր է և պատերազմի տարիներին առնվազն չեզոքություն է պահպանել, որը բավականին դժվար էր Իրանի պարագայում: Հաշվի առնենք, որ Իրանը իսլամական պետություն է, շիա պետություն է, իսկ Ադրբեջանը ևս շիա է: Իրանը բավականին լավ է իրեն դրսևորել այս հարցում: Բայց, ցավոք, գործնական մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև ներկայում Իրանի տնտեսական վիճակը փայլուն չէ, որպեսզի կարողանա ներդրումներ իրականացնել: Մյուս կողմից էլ՝ իրավական դաշտը, համաշխարհային այն վիճակը, որում գտնվում է Իրանը, մի շարք միջազգային պատժամիջոցներ կան, մեզ համար ևս դժվար է լինելու դրանք շրջանցել, մենք չենք կարող անտեսել այդ պատժամիջոցները և ուղղակի մեծ ծրագրերի գնալ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան