Տեխնոլոգիական ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտը Կոտայքում զարգացման ահռելի պոտենցիալ ունի.Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Մավաս Գրուպ»  ընկերություն

Լուրեր

15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
Բոլորը

Կարևորելով գործարար ոլորտը և պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է այցեր կատարել մարզի տարբեր ձեռնարկություններ, ուսումնասիրել գործարար միջավայրի ներկայիս վիճակը, ռեսուրսները, խնդիրները. տեղեկացնում են կոտայքի մարզպետարանից:

Այս անգամ մարզպետն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրում գտնվող, ջերմոցային տնտեսությամբ զբաղվող «Մավաս Գրուպ» ընկերությունում, որը թարմ մրգերի և բանջարեղենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է:

Մարզպետն ընկերության տնօրեն Արմենակ Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել է ջերմոցի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների թվաքանակին, արտադրանքի ներքին և արտաքին սպառման ծավալներին, մշակման գործընթացին:

Մարզպետի դիտարկմամբ, աշխատանքային այս այցերը հնարավորություն են ընձեռում՝ հասկանալու գործարար ոլորտում մարզի պոտենցիալը և զարգացման հեռանկարները, իսկ այցերի նպատակը նաև այն է, որ Հայաստանի մասին ընկալումը սպառող երկրից վերափոխվի արտահանող երկրի:

Ռոմանոս Պետրոսյանն օրենքի և իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն է հայտնել «Մավաս Գրուպ» ընկերության տնօրենին՝ ոլորտի զարգացման և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովման առումով:

«Տեխնոլոգիական ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտը Կոտայքում զարգացման ահռելի պոտենցիալ ունի` մեր աշխարհագրական դիրքի, անզուգական ջրի ու կենարար արևի շնորհիվ։ Բնությունից  օժտված այս առավելություններին կարող ենք վստահորեն ավելացնել նաև տարածքային կառավարման մարմինների անվերապահ աջակցությունը մեր տնտեսվարողներին` հանուն համախառն ներքին արդյունք ապահովելուն և ևս մեկ աստիճանով մարզում կյանքի որակը փոխելուն միտված հրամայականի» ,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը։

«Մավաս Գրուպ» ընկերությունը հիմնվել է 2011 թվականին: Ներկայում և սեզոնին ջերմոցային տնտեսությունում աշխատում են շրջակա բնակավայրերի 120-140 աշխատակիցներ՝ միջինը մինչև 150 000 դրամ աշխատավարձով:

«Մավաս Գրուպ» ընկերությունը հանդիսանում է թարմ մրգերի և բանջարեղենի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից մեկը: 20 հա ջերմոցային տնտեսությունը գտնվում է Կոտայքի մարզում: Արտադրությունը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սարքավորումներով: Ջերմոցները համալրված են նորագույն եվրոպական սարքավորումներով, որոնք, հիմնականում, ներմուծված են Նիդերլանդներից: Արտադրանքն արտահանվում է ԵԱՏՄ շուկա՝ հիմնականում ՌԴ:

Այսօր Կոտայքի մարզի 11 համայնքներում գործող շուրջ 90 հա ջերմոցային տնտեսությունների ընդլայնման ծրագրերից բացի, ևս 17 հա ջերմոցների հիմնադրման աշխատանքներ են տարվում մարզի 4 այլ համայնքներում (Ակունք, Կամարիս, Արամուս և Ալափարս):

Բոլոր չորս նախագծերի շահագործման մեկնարկը նախատեսված է մինչև 2019թ. տարեվերջ։