Արցախի իշխանիկներն էլ են հասկանում, որ իրենց երգը երգված է. Վարուժան Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի հետ

– Պարո՛ն Ավետիսյան, «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներումը չկիրառվեց։ Ինչպե՞ս կգնահատեք այս գործընթացը։ Ի վերջո՝ ի՞նչ ավարտ կունենա այս գործը, խմբի երկու անդամներ անազատության մեջ են, և կան անգամ մարդիկ, որոնց ցմահ ազատազրկում է սպառնում:

– Սովորական տրամաբանության մեջ այս գործն ու գործընթացը դիտարկելը, մեղմ ասած, ճիշտ չէ, որովհետև արդեն փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե քրեաիրավական իմաստով դասական հանցագործություն է տեղի ունեցել, որի համար ինչ-որ մարդիկ, բնականաբար, պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Իրականում այս գործը խարան է մեր պետության ճակատին, այն մինչև ամենավերջին խորությունը ոտնահարում է մեր ազգային, մարդկային, քաղաքացիական արժանապատվությունը։ Եթե մենք ուշքի չգանք և այս ամենին չտանք արժանի գնահատական, ապա մենք շատ լուրջ հետևանքների առաջ կկանգնենք և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ:

Ձեզ համար սպասելի՞ էր, որ համաներման կիրառման դեմ որոշ տուժողներ կառարկեն, և այն չի տարածվի խմբի անդամների վրա:

– Համաներման առաջին օրինակն ինչ-ինչ պատճառներով սպրդեց մամուլ, դրանից հետո խոսվեց այն մասին, որ դա վերջնական նախագիծը չէ, և հանկարծ հայտնվեց փոփոխված դրույթով տարբերակը: Դա ընդհանրապես պետության ֆունկցիայի զրոյացում է, երբ պետք է հաշվի առնեն տուժողների կարծիքը, մանավանդ, երբ տուժողները մնում են պետական պաշտոնյաներ: Դրանից հետո արդեն հասկանալի է նաև «Սասնա Ծռեր» կուսակցության դեմ պատերազմը և պարզ էր արդեն, որ ինչ է տեղի ունենալու:

– ՀԱԿ-ն առաջարկում է իշխանություններին սահմանադրական փոփոխություններ իրականացնել՝ երկրի կառավարման մոդելը վերադարձնելով կիսանախագահական կառավարման համակարգի: «Սասնա Ծռերը» ևս պնդում էր, որ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Սա ընդունելի՞ տարբերակ է ձեզ համար։

– Մենք բազմիցս ասել ենք, որ երկու տարվա ընթացքում Սահմանադրությունը պիտի փոխվի։ Բայց քանի դեռ մենք իրավաքաղաքական գնահատական չենք տվել մեր անցյալին, քանի դեռ մենք չենք եզրահանգել, որ, այսպես կոչված, երրորդ հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը պետք է իսպառ մերժվի՝ որպես հակահայ և հակամարդ իրավաքաղաքական հայեցակարգ, և քանի դեռ չի սկսվել գործընթաց, որը տանելու է դեպի ազգային առաքելությանը միտված, հայրենատիրությանը հետամուտ, Հայաստանի առաջին Հանրապետության ժառանգորդության վրա հիմնված նոր ազգային հանրապետություն ստեղծելուն և ազգային ու մարդկային իրավունքները հաստատելուն, Սահմանադրությունը թղթի կտոր է լինելու: Այս Սահմանադրությունը չի արտահայտում ժողովրդի կամքը, բոլոր երեք հանրաքվեները կեղծվել են: Դրանք պետք է ստանան գնահատական, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բոլոր երեք ռեժիմների պարագլուխները, ղեկավար կազմը պետք է կանգնեն հայկական Նյուրենբերգի առաջ: Շատ լուրջ և պատասխանատու ժամանակներ են գալիս, և «Սասնա Ծռերն» այն ուժն է, որը մեծ-մեծ բաներից է խոսում, և ազգովի մեծ պատասխանատվություն ստանձնելու մասին է բարձրաձայնում: Մենք ուզում ենք, որ ողջ ազգը գա այդ վիճակին, և երկիրը վերակերտվի, վերածնվի որպես քաղաքական ազգ և ստանձնի իր առաքելությունն ու կառուցի պետականությունը:

– Անդրադառնանք պարոն Սեֆիլյանի՝ վերջերս արած հայտարարությանը՝ Արցախում իշխանափոխություն անելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն այնտեղ կրկնելու վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ բավարար չափով ուժեր մոբիլիզացնել Արցախում, քանի որ ընդդիմադիրները բազմիցս հայտարարել են, որ այնտեղ ձևավորված չէ քաղհասարակությունը և այնքան էլ հեշտ չէ քաղաքացիներին փողոց դուրս բերել:

– Որոշակիորեն այո՛, այնտեղ ավելի ճնշված վիճակ է, բայց քանի որ այսօր երևանյան աջակցությունը ստեփանակերտյան ռեժիմը չունի, որն այդ ռեժիմի ստորաբաժանումն էր, այլևս չի կարող բռնի ուժ կիրառել, չի կարող մարդկանց ճնշել։ Իսկ այնտեղ մեծ ուժ պետք չէ, որ փոփոխություն կատարվի, մի քանի հազար մարդ դուրս գա փողոց, և հարցը լուծված է: Այնտեղի իշխանիկներն էլ են հասկանում, որ իրենց երգը երգված է, իհարկե՝ ամեն կերպ փորձում են մնալ, բայց քանի որ երկրի հիմնական մասում փոփոխություն եղել է, այնտեղ էլ տեղի կունենա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան