ՀԱՊԿ-ում օպերատիվ կառավարման վակուում չկա, նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն էլ ընթացքի մեջ է. Կրեմլի խոսնակ

Լուրեր

28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:31
Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը WTA-ի դասակարգման աղյուակում
28.09.2026 | 14:23
Թրամփը կրկին Ուկրաինային կոչ է արել նվազեցնել ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները
28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ՝ որպես պահանջ, չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
Բոլորը

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ տարաձայնությունների պատճառով օպերատիվ ղեկավարման վակուում չկա, իրավիճակը լուծման գործընթացում է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«ՀԱՊԿ-ում օպերատիվ ղեկավարման վակուում չկա, քանի որ, գիտեք, աշխատում է գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը: Նա օտար մարդ չէ, կկատարի իր պարտականություններն այնքան ժամանակ, մինչև նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը պարզաբանվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի համաձայնեցման շուրջ քննարկումների մասին հարցին:

«Իսկապես անդամների (կազմակերպության – խմբ.) միջև որոշակի տարաձայնություններ կան, որոնք ներկայում կարգավորվում են: Այդ գործընթացը շարունակվում է»,- հավելել է նա:

Ավելի վաղ «Կոմերսանտը» գրել էր, որ ՀԱՊԿ-ն առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող է առանց գլխավոր քարտուղարի մնալ, քանի որ Հայաստանը չի համաձայնեցրել այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:

Իսկ այդ պաշտոնը թափուր է 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Նրան, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել: