Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին. քննարկվել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերող հարցեր

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով դեպանին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է նրա գործուն դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Արարատ Միրզոյանը կարեւորել է երկկողմ շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական համագործակցության սերտացումն ու փորձի փոխանակումը:

Անդրադառնալով ներհայաստանյան վերջին զարգացումներին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ բոլոր այն երկրները, որոնք կարեւորում են երիտասարդ ժողովրդավարությունները, մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորումն ու պաշտպանությունը, իրենց աջակցությունը կբերեն մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին:

Յոհաննես Դաուման, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի առավել խորացնել եւ ընդլայնել երկկողմ հարաբերությունները` դրանք հասցնելով նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման դեռեւս չիրացված մեծ ներուժ կա, մասնավորապես մշակութային, գիտակրթական ու առեւտրատնտեսական ոլորտներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությանը վերաբերող հարցերի ու Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի շուրջ: