Վարչական դատարանը պարտավորեցրեց Շիրակի մարզպետարանին ՀՔԱՎ-ին տրամադրել գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկերը. ՀՔԱՎ

Լուրեր

24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
Բոլորը

ՀՔԱՎ-ից տեղեկացնում են, որ 2019թ. փետրվարի 8-ին ՀՀ վարչական դատարանը, Է. Նահապետյանի նախագահությամբ, բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցը՝ Շիրակի մարզպետարանին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Դատարանի վճիռը ստացել ենք փետրվարի 18-ին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. մարտի 23-ին դիմել էր Շիրակի մարզպետարան՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի պատճենն ստանալու հարցով: Կազմակերպությունը հղում էր արել ՀՀ Սահմանադրական դատարանի 2012թ. մարտի 6-ի՝ ՀՔԱՎ դիմումի հիման վրա կայացրած որոշմանը: Այդ որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասը՝ «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկատվության:

Չնայած դրան՝ Շիրակի մարզպետարանը կրկին հիմնվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վրա, եզրակացրել, որ ցանկը բացահայտում է պետական և ծառայողական գաղտնիք, և հրաժարվել է տեղեկատվություն տրամադրելուց:

2019թ. ապրիլի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջվող տեղեկատվությունն ստանալու հարցով դիմել է դատարան: