Գուցե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նն էլ սկսեն սատարել «Լիդիան Արմենիա»-ին․ Թ․Ենոքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
19.05.2026 | 16:18
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
Բոլորը

««Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարում հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար առաջին անգամ Ջերմուկի բնակիչների կարծիքը որոշել է հարցնել 2011 թվականին․ այդ ժամանակ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման եկած ջերմուկցիները դեմ արտահայտվեցին այդ ծրագրին, ուստի հիմա այն մարդկանց, ովքեր ասում են, որ մենք հեղափոխությունից առաջ հանքի շահագործման դեմ չենք պայքարել և այն սկսել ենք անել հեղափոխությունից հետո, ուզում եմ հիշեցնել՝ 2011 թվականի այդ հանդիպման վերաբերյալ տեսանյութն առկա է համացանցում»,- այս մասին այսօր Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրներին անդրադառնալով՝ ասաց ակտիվիստ, լրագրող Թեհմինե Ենոքյանը՝ հանքի շահագործման դեմ պայքարողներին մեղադրողներին հիշեցնելով նաև 2011 թվականից հետո անցկացված բնապահպանական ակցիաները, Կառավարությանն ուղղված նամակ-բողոքներն ու Սյունիքի մարզպետի հետ այդ թեմայով տեղի ունեցած բախումները։

«2015 թվականի ապրիլի 2-ից հետո մենք նաև իրավունքի դաշտում ենք փորձել մեր իրավունքներն իրացնել։ Ազդակիր համայնքի 9 բնակիչներով բարձրաձայնել ենք այդ խնդիրը և հասել ենք այն փուլին, որ նշանակվի նոր փորձաքննություն և կարողանանք բողոքարկել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Բնապահպանության նախարարությանը ներկայացված բոլոր հիմնավորումները»,- ասաց Թեհմինե Ենոքյանը։

Լրագրող ակտիվիստը նաև նշեց՝ հանքի շահագործման հետ կապված խնդիրների մասին խոսելիս, հարկավոր է հիշել, թե ովքեր են ժամանակին տվել այդ ընկերությանը նման թույլտվություններ։ «Նախկին նախարարներ՝ Արամ Հարությունյան, Արամայիս Գրիգորյան, Արմեն Մովսիսյան, Արծվիկ Մինասյան․ այս մարդիկ են պատասխանատու ստեղծված իրավիճակի համար», – ասաց Ենոքյանը՝ հավելելով․ «Ներկայիս իրավիճակում էլ նախորդ Կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, այդ ընկերությանը սատարելու կոչերով են հանդես գալիս։ Միգուցե Սերժ Սարգսյա՞նն էլ սատարի Լիդիանին, Քոչարյա՞նն էլ, այդ ժամանակ հստակ կիմանանք, թե հանցագործների մեծ բրիգադն ի՞նչ թիմերից է բաղկացած»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան