Ամուլսարում հանքի շահագործումն անհնար է առանց լուրջ վտանգների․ Լևոն Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 11:17
805 անձի ՀՀ քաղաքացիության տրամադրումը մերժվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 11:01
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 11:01
44-ամյա Սերենա Ուիլյամսը վերադարձը նշել է հաղթանակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
Բոլորը

Ամուլսար տանող ճանապարհները փակելու հարցը կապված է միայն տարածքի բնակիչների խախտված իրավունքների վերականգնման հետ, որովհետև, երբ մենք կարդում ենք այդ ընկերությանը ֆինանսավորող ընկերության 2015 թվականի հաշվետվությունը, տեսնում ենք, որ այնտեղ շատ հստակ գրված է՝ այդ միջազգային ֆինանսական կորպորացիան որոշում է ընդունել ֆինանսավորել Ամուլսարի ծրագիրը՝ հավատալով այն տվյալներին, թե լուրջ քննարկումներ են տեղի ունեցել տարածքի բնակիչների հետ և որևէ հակազդեցություն նրանց կողմից չի եղել այդ ծրագրի իրականացման համար, սակայն իրականում պարզվել է, որ նման քննարկումներ անցկացվել են ոչ թե տարածքի բնակիչների, այլ միայն համայնքի ղեկավարների հետ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակելու՝ քաղաքացիների որոշման մասին, ասաց բնապահպան Լևոն Գալստյանը։

Անդրադառնալով հանքի շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրներին՝ նա նշեց, որ Ամուլսարի տարածքը երկրաբանական, մորֆոլոգիական, տեկտոնական այնպիսի կառուցվածք ունի, որ այնտեղ անհնար է հանքարդունաբերություն իրականացնել առանց լուրջ վտանգներ առաջացնելու միջավայրի համար։

«Հանքարդունաբերության դեպքում մենք գործ ունենք կառավարելի և անկառավարելի ռիսկերի հետ․ կան տարածքներ, որտեղ ինչ տարբերակով էլ իրականացնեն հանքարդյունաբերություն, առաջանալու են անկառավարելի ռիսկեր, և Ամուլսարի պարագայում մենք գործ ունենք հենց այդպիսի տարածքի հետ։ Խնդիրն այն է, որ այս տարածքում ջրերի հոսքն ու աղտոտումը կառավարելը, ըստ էության, անհնար է։ Սրանից բացի, որևէ փաստաթղթում գրված չէ, թե այդ աղտոտված ջրերի կառավարումն ու մաքրումն ո՞վ է իրականացնելու մոտակա 200 տարվա ընթացքում։ Ստացվում է, որ այդ աղտոտված ջրերի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու»,- հանքի շահագործման հետ կապված իր դիտարկումները ներկայացրեց բնապահպանը։

Վերջինս նաև շեշտեց՝ թեև հանքի շահագործման փաստաթղթերում ամրագրված է, որ պայթյունների փոշին մեկ կիլոմետրից այն կողմ չպետք է տարածվի, սակայն բնակիչները պատմում են, թե ինչպես է պայթյունների փոշին Արփայի մի ափից հասնում մյուս ափը։ «Այնպես որ, Ամուլսարում հանքի շահագործումն անհնար է առանց լուրջ վտանգների»,- եզրափակեց բնապահպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան