Սա պարզագույն մանիպուլյացիա է․ Լևոն Գալստյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«2018 թ. փետրվարի 22-ին, երբ դեռ փակված չէին Ամուլսար տանող ճանապարհները, «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածեց հայտարարություն այն մասին, որ ընկերության հետագա աշխատանքները շարունակելու համար ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնցով պայմանավորված էլ իրենք կարիք ունեն հավելյալ 50 միլիոն դոլարի, որպեսզի հանքի շահագործումը շարունակվի։ Սակայն ուզում եմ նշել, որ 2009 թվականից, երբ այս ընկերությունն առաջին անգամ ստացել է հանքը շահագործելու թույլտվություն, աշխատանքներ չի սկսել: 2012 և 2014 թվականներին էլ կրկին ստացել են հանքի շահագործման թույլտվություններ, որոնց, սակայն, չեն հաջորդել հանքի շինաշխատանքները, իսկ Կառավարությունը նրանցից այդպես էլ չի պահանջել հանքը չշահագործելու իրական պատճառները»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրներին, ասաց բնապահպան Լևոն Գալստյանը՝ պնդելով, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարբեր պատճառներով չի սկսել հանքի շահագործումը, ձախողել է ծրագիրը և 2010 թվականից  ոսկու արդյունահանում չի իրականացրել։

«Ընկերությունից 2017 թ. հայտարարել են, որ 2018 թ. գարնանը սկսելու են ոսկու արդյունահանումը, բայց չէ՞ որ այդ պարագայում նրանք արդեն վերջացրած պետք է լինեին բոլոր խողովակաշարերի տեղադրումն ու հարակից բնապահպանական աշխատանքները։ Հիմա նրանք այդ աշխատանքները չեն արել, և ստացվում է ՝ սա պարզագույն մանիպուլյացիա է։ Ստացվում է մարդիկ իրենց ծրագրերը չեն կատարել, ոսկու արդյունահանումը չեն արել և ձախողել են։ Հիմա էլ ասում են, որ 2018 թվականի երրորդ եռամսյակում պետք է սկսեին ոսկու արդյունահանումը, սակայն անգամ այդ պարագայում պետք է դրան նախորդող բնապահպանական բոլոր միջոցառումները կատարված լինեին։ Հիմա հարց՝ ո՞վ է սրա համար պատասխանատու»,- ասաց Լևոն Գալստյանը՝ շեշտելով, որ հանքի շահագործման խնդիրները կապված են ընկերության անգործության և ոչ թե ճանապարհները փակելու հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան