«Զինված խմբի» գործով դատական նիստը կրկին չի կայացել․ Արթուր Վարդանյանի պաշտպանը միջնորդել է նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել

Լուրեր

24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր պիտի տեղի ունենար Նորք-Մարաշի «Զինված խմբի» գործով հերթական դատական նիստը։ Այն, սակայն, հետաձգվեց, քանի որ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի գործով նոր պաշտպան ներգրավելու անհրաժեշտություն կար։

Հաջորդ նիստը կկայանա մարտի 15-ին։

Ամբաստանյալներից միայն Արթուր Վարդանյանն է գտնվում անազատության մեջ։ Նրա պաշտպան Սիրուշ Աղվանյանը Factor.am-ին ասաց, որ Վարդանյանն ունի առողջական խնդիրներ, բժիշկներն արգելել են նրան տեղաշարժվել, սակայն նա այսօրվա նիստին ցանկացել է մասնակցել․ «Ձեռքերն ու ոտքերը թույլ են, նա «Դատապարտյալների հիվանդանոց»-ում էր բուժում ստանում, բայց առողջական վիճակը լավանալու փոխարեն ավելի վատացավ։ Միջնորդություն ենք ներկայացրել և սպասում ենք, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց իր նախընտրած բժշկի մոտ բուժվելու»։

Նշենք, որ ՄԻՊ-ը ևս վերջերս արձանագրել էր, որ Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք-Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը:

Լիլիթ Շաբոյան