ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը կձգձգվի մինչև հաջորդ տարվա հունվար՝ Հայաստանի անզիջում դիրքորոշման պատճառով. Коммерсантъ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ևս մեկ տարի կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ձգձգվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով. գրում է  kommersant.ru-ն:

ՀԱՊԿ-ում համակերպվել են այն մտքի հետ, որ կազմակերպությունը մեկ տարի լիարժեք գլխավոր քարտուղար չի ունենա և ՀԱՊԿ ԳՔ-ի պարտականությունները կշարունակի կատարել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

«Մինչ 2020թ. սկիզբը ՀԱՊԿ-ը ղեկավարելու է գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատաը:  Նոր Գլխավոր քարտուղարի նշանակմանը սպասում ենք հաջորդ տարի, իսկ ՀԱՊԿ-ում որևէ կոլապս կամ աշխատանքի դադարեցում չկա»,- պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:

Զասի թեկնածությունը ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 5-ը՝ բացառությամբ Հայաստանի, հաստատել են: Այդ երկրների նախագահները, այդ թվում և Վլադիմիր Պուտինը, հանդիպել են Զասի հետ ու նրան իրենց աջակցությունը հայտնել:

Զասին չի ընդունել միայն Փաշինյանը: Նշվում է, որ հայկական կողմն ակնկալում էր, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելուց հետո, նրան կփոխարինի Հայաստանից մեկ այլ թեկնածու ու կշարունակի պաշտոնավարել մինչ Հայաստանի համար նախանշված ժամկետի ավարտը: