ԱՄՆ-ն Սիրիայում 200 հոգանոց «խաղաղապահ զորախումբ» կթողնի

Լուրեր

19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
Բոլորը

ԱՄՆ-ն Սիրիայից իր զինվորականների դուրսբերումից հետո արաբական այդ երկրում 200 հոգանոց «խաղաղապահ զորախումբ» կթողնի, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սառա Սանդերսը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով The Hill-ը:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե ամերիկյան խաղաղապահները որքան ժամանակ կմնան Սիրիայում:

Վաշինգտոնի այս որոշման մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո: Նրանք, մասնավորապես, պայմանավորվել են Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն իրականացնել «երկու կողմերի շահերին համապատասխան»:

Թրամփը Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու մասին հայտարարել է 2018 թվականի դեկտեմբերին: Ամերիկյան զորքի մի մասը երկրից դուրս կբերվի արդեն մարտի կեսերին:

ԱՄՆ վարչակազմից հայտնել են, որ զորախմբի մի մասը Սիրիայում թողնելու որոշումը կայացվել է նախագահ Թրամփի հասցեին հնչած քննադատություններից հետո՝ կապված հակամարտության գոտուց զորքի դուրսբերման հետ:

«Սա հստակ ուղերձ է մեր դաշնակիցներին և միջազգային կոալիցիայի անդամներին, որ մենք որոշակի իմաստով մնալու ենք այնտեղ»,- նշել են Reuters-ի աղբյուրները: