Կենտրոնի թաղապետի դեմ բողոք է ներկայացվել Գլխավոր դատախազություն

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Factor.am-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Աբովյան 37 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների կասեցման հետ կապված Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի դեմ բողոք է ներկայացվել Գլխավոր դատախազություն։

Մասնավորապես՝ քաղաքացի Դավիթ Մինասյանը դիմել է Դատախազություն՝ Մնացականյանի նկատմամբ պաշտոնական դիրքի չարաշահման փաստով գործ հարուցելու պահանջով։

Խնդիրը կապված է Աբովյան 37 հասցեում լրացուցիչ եւս մեկ հարկ կառուցելու փորձի հետ, որը կասեցվել է։ Նույն հասցեի 4-րդ հարկի սեփականատիրոջ կողմից հնչեցված ահազանգի հետքերով դեպքի վայր գնացած թաղապետարանի աշխատակիցները կասեցրել են շինաշխատանքը՝ համապատասխան թույլտվության բացակայության հիմքով։

4-րդ հարկի ահազանգած բնակչուհին նաեւ մեզ հետ զրույցում բողոքեց՝ պնդելով, որ իր բնակարանի առաստաղը վերևի հարևանի կողմից կատարված շինարարական աշխատանքների հետևանքով լուրջ վնասներ է կրել։ Տեղեկացանք, որ խնդրո առարկա շինաշխատանքներ իրականացնողների որդին՝ Դավիթ Մինասյանը, աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում /ԳԱՍԿ/, ասել է թե՝ մի կառույցում, որը հենց պետք է զբաղվեր ապօրինի շինարարության կանխմամբ։

Եվ երբ հարևանները հետաքրքվել են՝ արդյոք ունի՞ շինարարություն իրականացնելու թույլտվություն, Մինասյանը պատասխանել է, որ թույլտվություն ստանալու անհրաժեշտություն ինքը չունի։

Կատարվածի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով մենք դիմեցինք Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։

Վերջինիս մամուլի խոսնակ Տաթև Զորյանը մեզ փոխանցեց․ «Քաղաքացու ահազանգի հետքերով մեկնել են վարչական շրջանի համապատասխան աշխատակիցները։ Պարզվել է, որ Աբովյան 37 հասցեի շենքերից մեկի 4-րդ հարկում իրականացվել են շինարարական աշխատանքներ և շենքի վրա ավելացվել է ևս մեկ հարկ։ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը տվյալ հասեցում նման աշխատանքներ իրականացնելու համար համապատասխան շինթույլտվություն ստանալու համար դիմում չի ստացել, այսինքն այդ աշխատանքները իրականացվել են առանց դրա համար պահանջվող թույլտվության, նախագծա-նախահաշվարկային որևէ փաստաթուղթի, ուստի 08․02․2019 թվականին այդ աշխատանքները կասեցվել են, որի հետ կապված Մինասյանը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն»։

ՀՀ Գլխավոր Դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը հաստատեց, որ դատախազություն Դավիթ Մինասյանի անունից դիմում է մուտքագրվել։

«Բողոքը կապված է շինարարական աշխատանքների հետ։ Դատախազությունը գործն ուղարկել է Ոստիկանություն՝ քննության»,-փոխանցեց Արևիկ Խաչատրյանը։

Factor.am-ը դիմեց նաեւ Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ փոխանցեց․ «Ձեր կողմից նշված հասցեում բնակվել են քաղաքապետարանի աշխատակից Դավիթ Մինասյանի ծնողները, ինչ-որ շինարարություն է տեղի ունեցել այդ հասցեում՝ շենքի վերջին հարկում: Տեղեկացնում ենք, որ այդ բնակարանը եղել է նրա ծնողների անունով, Մինասյանի անունով որևէ գործողություն չի իրականացվել։ Հավելեմ, որ Դավիթ Մինասյանը երկուշաբթի օրը դիմում է գրել և ազատվել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն․ նա այլևս քաղաքապետարանի աշխատակիցը չէ»։

Աղավնի Սուքիասյան