«Պարապ են մնացել, զբաղմունք են գտել իրենց համար». Սերգեյ Բագրատյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելու մասին

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ։ Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դատարանում պահանջելու են պարտավորեցնել պատգամավորին՝ հրապարակայնորեն հերքել փետրվարի 17-ին Ջերմուկի կրթահամալիրում հանդիպման ժամանակ ներկայացրած որոշ տվյալներ։

«Ժողովո՛ւրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ, որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանություններն իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի՞ մասին է խոսքը: Ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ…»,- ասել է Սերգեյ Բագրատյանը: «Լիդիան Արմենիա»-ում կարծում են, որ այդպիսով պատգամավորը զրպարտել է իրենց:

Ընկերությունը պատգամավորից «զրպարտության համար» պահանջում է դրամական փոխհատուցում, ինչպես նաև, որ պատգամավորը հերքումը հրապարակի առնվազն 1000 տպաքանակ և Հայաստանի ամբողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր պարբերականում:

Factor.am-ի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանն ասաց, որ դատարանից դեռևս ծանուցում չի ստացել, և հայտնի չէ դատական նիստի օրը։ ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ «Լիդիան Արմենիա»-ի հայցն իր դեմ օբյեկտիվ չէ. «Այն պարզ պատճառով, որ մենք, ուսումնասիրելով տվյալ ծրագրի հետ կապված փորձաքննությունները, ունենք 3 հայտնի ընկերությունների բացասական եզրակացությունը, որը հիմք է ծառայում, որպեսզի մենք համարենք, որ չի կարելի այս ծրագրով շահագործել Ամուլսարը, ինչի մասին էլ ասել եմ ես»:

Factor.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստերի վրա հիմնվելով է կաշառքի մասին հայտարարություն արել: Ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանը նշեց. «Նախորդ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ կաշառք են վերցրել և հանքարդյունաբերությունը թույլատրել են, վկայությունները տրված են, Սիլվա Համբարձումյանն ապացուցեց նույնիսկ բնապահպանության նախարարին տված կաշառքը։ Նման ապացույցներ կան։ Ենթադրվում է, որ եթե վատ ծրագիր է և հաստատվում է, ուրեմն ողջամիտ կասկածներ կարող ես ունենալ կոռուպցիոն ռիսկերի մասին»:

Պատգամավորի խոսքով՝ ինքը «Լիդիան Արմենիա» ընկերության անունը չի տվել, և այս պարագայում զարմանալի է իր դեմ դատական հայցը: «Իրենց մասին խոսք չի եղել։ Հարցը տվել է քաղաքացին, թե ո՞նց կարող է լինել, որ եթե վատ ծրագիր է, փորձաքննությունը բացասական է, ինչո՞ւ են թույլատրել շահագործել հանքավայրը, ես էլ ասում եմ, որ ենթադրում եմ՝ կաշառք են տվել նախորդ իշխանություններին։ Ո՞վ է տվել, ի՞նչ է տվել, իրենց անունը չի էլ նշվել։ Եթե իրենք համարում են, որ դա իրենց է վերաբերվում, դա նշանակում է, որ ինչ-որ կասկածներ ունեն իրենց վերաբերյալ։ Ես իրենց անունը չեմ տվել»:

Մեր հարցին, որ եթե խոսքը գնացել է ո՛չ անմիջականորեն «Լիդիան Արմենիա»-ի մասին, այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունը հայց ներկայացրել իր դեմ, պատգամավորն ասաց. «Իրենք կարող է պարապ են մնացել, զբաղմունք են գտել իրենց համար, իրենք գիտեն դա: Իրենք որևէ հիմք չունեն դատի տալու, բայց եթե դատի են տվել, լավ առիթ է, որ դա օգտագործենք՝ մեկ անգամ ևս ապացուցելու ծրագրի սխալ լինելը»:

Նշենք, որ «Լիդիան Արմենիա»-ն տարածած հաղորդագրությունում պատասխանում է հարցին, թե ինչո՞ւ է որոշել դատական հայց ներկայացնել պատգամավորի դեմ. «Ընկերությունը երկար ժամանակ դրսևորել է լայնախոհություն և հաճախ չի արձագանքել նման հայտարարություններին: Սակայն հետայսու չի հանդուրժելու որևէ մեկի կողմից ընկերության հասցեին զրպարտության տարածումը և նման դեպքերում կդիմի համապատասխան իրավական քայլերի»:

 

Ռոբերտ Անանյան