Աշխարհի չեմպիոնին միանվագ տալիս են 8 հազար դոլար. դրանով չի կարող տուն գնել, մի հատ էլ հարկեն՝ ոչինչ չի մնա. Արսեն Ջուլֆալակյան

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մի քանի օրենսդրական նախաձեռնություն է պատրաստվում ներկայացնել, որոնք նպաստելու են մարզիկների բարեկեցությանը: Այս մասին պատգամավորը նշեց Factor.am-ի հետ զրույցում:

Մասնավորապես՝ պատգամավորը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկում է ունեցել բանակի կենտրոնական մարզական ակումբի (սպորտային վաշտի) վերաբացման հետ կապված: «Պարզվեց, որ ՊՆ-ն արդեն քայլեր ձեռնարկում է, պարզապես պետք է, որ միասին աշխատենք: Ես ինքս պետք է ներգրավված լինեմ պրոցեսին, որ իդեալականին ձգտող օրենք ունենանք՝ սպորտային վաշտի հետ կապված»,- ասաց նա:

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ Արսեն Ջուլֆալակյանը ցանկանում է հասնել նրան, որ մարզիկների գործունեությունը՝ մարզումներ, մրցումների մասնակցություն, գրանցվի որպես ստաժ:

«Մարզիկը երկար տարիներ սպորտի բնագավառում լինելով՝ հետագայում, երբ պրոֆեսիոնալ սպորտը թողում է, շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնում, ստաժ չի ունենում: Ոչ մի տեղ աշխատանքի չի կարողանում ընդունվել, որովհետև ունի զրո ստաժ: Պետք է, որ սպորտային գործունեութունը ևս գրանցվի որպես ստաժ: Սա նաև լուծում է թոշակի անցնելու խնդիրը, քանի որ հիմա թոշակի անցնելիս հաշվի չեն առնում մարզիկի այդ տարիները, որոնք նվիրել է սպորտին: Գոնե այդ մինիմալ շնորհակալությունը պետք է տանք մարզիկներին թոշակի անցնելիս»,- ասաց պատգամավորը:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք պետք է, որ մարզիկները ևս հարկվեն, ինչպես, օրինակ, նախագիծ կա շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու մասին, Ջուլֆալակյանը պատասխանեց, որ մարզիկներն այնքան քիչ են վճարվում, որ նրանց հարկել պետք չէ, եթե աշխատավարձ չի բարձրացվելու:

«Մարզիկների ստացած եկամուտը շատ քիչ է: Աշխարհի չեմպիոնը միանվագ ստանում է 3.5 մլն դրամ և վերջ, իսկ օլիմպիական չեմպիոնը՝ 20 մլն դրամ: Մենք վերջին 20 տարիներին ունեցել ենք մեկ օլիմպիական չեմպիոն և նրան պարգևատրել ենք 40 հազար դոլարով: Պատկերացրեք, որ 20 տարին մեկ ունենանք մեկ օլիմպիական չեմպիոն և մի հատ էլ 20 տոկոսով նրան հարկենք»:

Դիտարկմանը, որ անգամ վարչապետն է բացասաբար վերաբերվում հարկեր վճարել չցանկացողներին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց, որ ում ասում են հարկ վճարի, պատասխանում է, որ լավ մասնագետ է, արդյո՞ք մարզիկներին չհարկելն էլ բացասաբար չի ընկալվի, Արսեն Ջուլֆալակյանն արձագանքեց. «Ես հարկմանը դեմ չեմ, եթե վճարվում են նորմալ: Բայց Հայաստանի չեմպիոնը ստանում է 100 հազար դրամ, իսկ մրցանակակիրը՝ 50 հազար դրամ: Եթե մենք 50 հազար դրամ ստացող մարզիկին հարկենք, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կստացվի: Նրա աշխատավարձը կդառնա 35 հազար դրամ, այն դեպքում, երբ մարզիկն իր ամբողջ օրը նվիրում է այդ գործին: Աշխարհի չեմպիոնին միանվագ տալիս ենք 8 հազար դոլար, նա չի կարող դրանով տուն գնել, բայց մի հատ էլ հարկենք, ոչինչ չի մնա»:

Արսեն Ջուլֆալակյանը պատրաստվում է մեկ այլ օրենքի նախագիծ մշակել ու ներկայացնել, որով առաջարկելու է մարզիկներին առողջապահական ապահովագրություն տրամադրել: Նա հարցը քննարկել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և պատրաստվում է իր առաջարկությունները գրավոր ներկայացնել նախարարությանը:

 

Նարեկ Կիրակոսյան