«Իմ քայլի» պատգամավորները որևէ պաշտոնյայի աշխատանքից հեռացնելու ցանկություն չունեն. «Գուցե մեկ-երկու հոգու». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանն անհարմարության զգացում չի ունենում, երբ լսում է, որ նոր իշխանություններից որոշ մարդկանց անուններ կապվում են տհաճ պատմությունների հետ։

«Ես անհարմարության զգացողություն կունենամ, եթե հանկարծ իմ գործընկերներից, որոնք նախկինում եղել են պաշտոնյաներ, տեսնեմ վարք, որը մեր պատկերացրած պաշտոնյայի, մեր պատկերացրած պետական կառավարմանն անհարիր է, այլ կերպ ասած՝ ապօրինություն»,- ասում է պարոն Հովակիմյանը։

Մասնավորապես, ըստ իշխանական պատգամավորի, պարգևավճարների թեման նոր իշխանությունների հնարածը չէր, իրենք էլ չէին կարող միանգամից ազատվել այդ պարգևավճարներից. «Քարոզչական պատերազմի պայմաններում մեզ մեղադրում են մի բանում, որը մենք չենք արել, այսինքն՝ մենք չէին կարող անել։ Նույնիսկ ներկայիս իշխանությունը չի արել։ Կա համակարգ, դու պիտի էդ համակարգի բնականոն գործունեությունն ապահովես»:

Այս պահին պարոն Հովակիմյանի տեսադաշտում չկա մի այնպիսի պետական պաշտոնյա, որի հեռացումն ինքը կցանկանար։ Եթե լինի, անպայման կբարձրաձայնի, թեպետ «կարող է լինել պաշտոնյա, որը իմ անձնական ընկալումներով վերապահում ունենամ իր անձի նկատմամբ, բայց դա իմ անձնական վերապահումն է, որպեսզի մարդուն չուզես տեսնել, պետք է հստակ իր կողմից արված ապօրինություն, վնասարարություն, սաբոտաժ… պիտի լինի հիմք, որպեսզի դու մարդուն ասես, որ չի համապատասխանում իր պաշտոնին»։

Բաբկեն Թունյանը նույնպես տեղեկանում է պաշտոնյաների ապօրինություններից, բայց լրագրողի նախկին մասնագիտության բերումով փորձում է հասկանալ, թե դրանք որքանով են ճիշտ:

«Իմ նախկին աշխատանքն ինձ սովորեցրել է ամեն ինչին միանգամից չհավատալ, փորձել սկզբնաղբյուրներով ճշտել»,- պարզաբանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամը։

Որոշներին, ըստ նրա, խմբակցությունը հրավիրում է խորհրդարան՝ հասկանալու, թե ինչու են իրենց անունները կապվում ինչ-որ պատմությունների հետ, բայց նրանց դատելու ոչ մի մտադրություն չկա։ Եթե աշխատանքից ազատելու ցանկություն էլ լինի, ըստ Բաբկեն Թունյանի, կգնան այդ քայլին. «Աշխատանքից ազատելու ցանկություն այս պահին դեռեւս չի առաջացել, միգուցե մի երկու հոգու նկատմամբ, որոնց չենք կանչել, առաջացել է, բայց էս պահին դրա մասին չեմ ուզի խոսել»:

Պատգամավոր Արտակ Մանուկյանն ընդունում է, որ իշխանությունների մասին որոշ հրապարակումներ կարող են սասանել նրա հեղինակությունը, բայց նա չի կարող խոսել ուրիշների մասին:

«Եվ այն պահից, երբ ես զգամ, որ իմ այստեղ լինելը, այս դուռը բացելը որևէ օգուտ չկա հանրության համար, ես իմ անելիքներն ունեմ և կփորձեմ իմ անելիքները մասնավոր հատվածում գտնեմ, իրացնեմ»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը։

«Իմ քայլը» դաշինքում նա տեսնում է հավելյալ մոտիվացիա, այսինքն՝ մարդիկ, որոնք եկել են պետությանը ծառայելու և հրաժարվում են շատ հաճույքներից։

«Էդ պադավատապետության կրճատումը, նախկինում Դուք գիտեք, որ փոխնախագահն ունեցել է մեքենա, սպասարկող, հիմա մեզնից ոչ մեկը նման հավակնություն էլ չունի»,- հավատացնում է տնտեսագետ-պատգամավորը:

Պարոն Մանուկյանը գիտի, լսել է, որ իշխանությունը քաղցր բան է, բայց դեռ չի տեսնում մի միջավայր, որտեղ այդ քաղցրությունը խզում առաջացնի ժողովրդի և իշխանության միջև:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան