«Խորհրդարանը հանձնառու է ապահովել զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերի բարձրացմամբ». Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:

Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկների միջև առկա հարաբերությունների մակարդակը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել երկու պետությունների միջև արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը:

Բանախոսներն անդրադարձել են նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կարևորությանը, քննարկել հանձնաժողովի կարողությունների կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև օրենսդիր և գործադիր մարմինների միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը ընդգծել է խորհրդարանի հանձնառությունն ապահովելու զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը՝ առանձնակի կարևորելով խորհրդարանական վերահսկողության ինստիտուտի դերը: