Քննարկվել է Եվրոպական ներդրումային բանկի օժանդակությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մասիեյ Ժուրայի գլխավորությամբ։

Այցի նպատակն էր քննարկել բանկի օժանդակությամբ նախարարության գործառույթների շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության շրջանակները։

Բագրատ Բադալյանը ներկայացրել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) մայրուղու շինարարության հետ կապված մի շարք մանրամասներ։

Նշվել է, որ ճանապարհի առաջին հատվածի շինարարությունն ավարտված է, և մոտ օրերս տեղի կունենա հանդիսավոր բացման արարողությունը։ Շինարարությունն իրականացվել է սահմանված ժամկետներում, որակի հսկողության պատասխանատուներն էլ փաստում են ճանապարհի՝ որակի անհրաժեշտ չափանիշների համապատասխանելիության մասին։

«Հյուսիս-հարավ» մայրուղու Թալին-Լանջիկ հատվածի (Տրանշ-3) շինարարության առնչությամբ նշվել է, որ աշխատանքներում նկատելի առաջընթաց կա, սակայն շինարարության ընթացքն առայժմ չի գոհացնում։

Կողմերը քննարկել են Տրանշ 3-ի աշխատանքային ընթացակարգերի հետ կապված մի շարք հարցեր և հույս հայտնել, որ եղած խնդիրները ևս առաջիկայում լուծում կստանան։

Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտում գործակցության հետագա հնարավորություններին՝ Բագրատ Բադալյանը ներկայացրել է «Հյուսիս-հարավ» մայրուղու հարավային հատվածի (Տրանշ-4) շինարարության մի շարք մանրամասներ՝ ընդգծելով նաև ճանապարհի այդ հատվածի տեղանքային յուրահատկությունները, նշանակությունն ու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերում ԵՆԲ-ի ներգրավվածության հնարավորությունները։

Նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ներկայացնելով ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, բանկի ներկայացուցիչներին ծանոթացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, Հայաստանում թվային էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ԵՆԲ-ին տրամադրվի ավելի հանգամանալից տեղեկատվություն՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելու և վերջնական եզրակացության հանգելու համար։