Եթե Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից, Շոտլանդիան դուրս կգա Բրիտանիայից. շոտլանդացի նախարար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Brexit-ի արդյունքում Շոտլանդիան անկախություն ձեռք կբերի: Ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Անկախության ևս մեկ հանրաքվե կլինի։ Ես հավատում եմ, որ Շոտլանդիան անկախ երկիր կդառնա»,- հավելել է Ստերջենը:

Հանրաքվեի հստակ ժամկետ Շոտլանդիայի առաջին նախարարը դժվարացել է նշել, քանի որ դա կախված է Brexit-ի վերջնական պայմաններից, որոնք դեռ անհայտ են:

«Վերջին տարիները հաստատեցին մեր փաստարկները։ Հաշվի առնելով Brexit-ը, որին կողմ չենք քվեարկել, մենք արդեն վճարել ենք անկախության բացակայության գինը»,- ասել է շոտլանդացի գործիչը:

Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս կգա մարտի 29-ին:

Նելլի Մելքոնյան