Լևոն Աղասյանը գերազանցեց միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, « ճախրեց» 16 մ 79 սմ և նվաճեց հաղթողի կոչումը

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները միջազգային երրորդ մրցաշարին մասնակցեցին:

1948թ. Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկությունում, եռացատկորդների մրցավեճում  լավագույնը կապանցի Լևոն Աղասյանն էր: Նա  գերազանցեց միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, « ճախրեց» 16 մ 79 սմ և նվաճեց հաղթողի կոչումը: Ինչպես հայտնի է, Լևոնը  օրեր առաջ,   Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում, 16 մ 71 սմ արդյունքով դարձյալ առաջինն էր ճանաչվել:

Մրցաշարում իրենց ունակությունները դրսևորեցին նաև կապանցի եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը / 12մ 18 սմ / և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը / 7մ 4 սմ /, ովքեր տեղ չունեցան մրցանակակիրների շարքում:

Փետրվարի 22 –ին մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: Ասենք, որ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27 –ը և նույն օրը կմեկնեն Գլազգո ` մասնակցելու մարտի 1 –ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Ի դեպ, Գլազգոյում նրանց կմիանան նաև ԱՄՆ –ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը / 60 մ / և Ֆրանսիայից ` ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: