Զինծառայողների սննդի ապահովման հարցում անում ենք հեղափոխական փոփոխություն․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Կառավարության փետրվարի 21-ի նիստում գործադիրն ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է իրականացնել փորձնական ծրագիր՝ ՀՀ զինված ուժերին սննդի մատակարարումը մասնավոր գործընկերոջը հանձնելու նպատակով:

Նախագծի զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը՝ նշեց, որ փորձնական ծրագրով առաջարկվում է ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում, սննդի գծաշարային բաշխում, ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում, որոնց արդյունքում կստեղծվեն հավելյալ աշխատատեղեր։

Ըստ Ղարիբյանի՝ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է առնվազն երեք ընկերության մասնակցություն, որոնցից երկուսն արդեն հայտնի են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագծի վերաբերյալ նկատեց, որ այն շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է ունենան պարտավորություն կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց վերապատրաստելով։

«Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ են նման ծրագիրը մրցույթի դնելու համար: Հաջորդը՝ վերջին ամիսներին բախվել ենք այն խնդրին, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություններ են մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետև պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, և մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը և կարողանան օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծել։

«Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված է, որ այդպես պետք է աշխատի: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի: Այս հարցով նպատակ ունենք ապահովել շրջադարձային փոփոխություն, որպեսզի բոլորն ընդունեն, որ դա հեղափոխական փոփոխություն է զինվորներին սնունդ մատակարարելու առումով»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան