Մինչև վերջին մարդուն, օֆշորի օֆշորին էլ գնալու ենք և գտնենք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանն այսօր Կառավարության հավանությանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծ։

Ըստ Բաղրամյանի՝ ՀՀ-ն ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ բացահայտելու համար հանքարդյունաբերող ընկերություններին, և առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվելու բացահայտել հանքարդունաբերությամբ զբաղվող մինչև վեջին ֆիզիկական անձին։

Ըստ նախարարի՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է սահմանել «հանքերի իրական սեփականատերեր» հասկացությունը, ինչպես նաև՝ պարզել քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը:

Հանքարդունաբերության խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ-ն մի ուսումնասիրություն էր ուղարկել ինձ, որտեղ ասվել էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասի դեպքում, որպես սեփականատեր գրանցված է օֆշորային ընկերություն, իսկ այդ ընկերությունը ուրիշ օֆշորային ընկերությունում և այդպես շարունակ: Ես այդ գրությունը հասցեագրել եմ էներգետիկայի նախարարությանը։ Այդ գրությունն ինչո՞ւ չեք տալիս իրավապահ մարմիններին, որ ուսումնասիրեն», – հարց հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Այդտեղից տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, և դա ինքնին տարօրինակ փաստ է, կարծում եմ, որ արժի մեր իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Ու մինչև վերջին մարդուն, օֆշորի օֆշորին էլ գնալու են, գտնեն և բացահայտեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան