Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի. «Հրապարակ»

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է․

Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տևած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։

Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:

Ինչքա՞ն կտևի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը ևս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջևում Բելառուսի ընտրություններն են, և չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:

Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։ «Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետև առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար ևս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։

Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչև ապրիլ հարցը պարզ կլինի։

Ի դեպ, քննարկվում է նաև ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում և գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի և մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: