Հայկական համագումարը շնորհակալություն է հայտնում Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին միացող նոր անդամներին

Լուրեր

28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
Բոլորը

Ամերիկայի հայկական համագումարը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ մի շարք հանդիպումներ է ունցել Կոնգրեսում: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, գործադիր տնօրեն Բրայան Արդունին և զանգվածային քարոզչության ու զարգացման հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել նոր գործող Կոնգրեսում, քննարկելով մտահոգող առանցքային հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցող առատ աջակցությունը, առաջնահերթություն տալով Հայոց ցեղասպանությունը վերահաստատող կոնգրեսական բանաձևի ընդունումը և շատ այլ հարցեր:

Ի հավելումն Համագումարը հորդորել է կոնգրեսականներին միանալ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին, որի թիվը դարձել է 108. Հանձնախմբում Համագումարը ողջունում է կոնգրեսական Էնթոնի Բրինդիսիին (Դեմոկրատ, Նյու Յորք), կոնգրեսական ՏՋ Քոքսին (Դեմոկրատ, Կալիֆորնիա), կոնգրեսական Ջեյսոն Քրոուին (Դեմոկրատ, Կոլորադո), կոնգրեսական Դեյվ Ջոյսին (Հանրապետական, Օհայո), կոնգրեսական Էնդի Լեվինին (Դեմոկրատ, Միշիգան) և կոնգրեսական Խուան Վարգասին (Դեմոկրատ, Կալիֆորնիա):

«Որպես հպարտ ամերիկահայ, ոգևորված եմ միանալ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին: Մենք պետք է հիշենք Հայոց ցեղասպանության դասերը և երաշխավորենք, որ այս դաժանությունները էլ երբեք չպատահեն: Ես անհամբեր սպասում եմ աշխատել և՛հանրապետական, և՛ դեմոկրատ իմ գործընկերների հետ, որպեսզի ներկայացնենք մեր ամերիկահայ համայնքները և ամրապնդենք ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները».- հայտարարել է կոնգրեսական Բրինդիսին՝ հայկական ծագում ունեցող նորանշանակ կոնգրեսականը:

«Հպարտ եմ միանալ իմ գործընկերներին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբում»,- ասել է կոնգրեսական Դեյվ Ջոյսը (Հանրապետական, Օհայո):