Մարտի 1-ին երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

«Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մանրամասնեց, որ երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին և ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի և ապօրինությունների:

«Երթը նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի են, որ ՀՀ-ում այլևս չեն լինելու կեղծիքներ, որ մենք հստակ դեմ ենք կանգնում բռնության, քաղաքական բռնության, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին։ Այդ օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին և ընդհանրապես՝ բռնության բոլոր զոհերին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հստակեցրեց նաև, որ մարտի 1-ին նախատեսված երթը մեկնարկելու է 18։30-ին՝ Ազատության հրապարակից․ «Բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ դեպի Մյասնիկյանի արձան։ Այդ օրը ես մտադիր եմ նաև ուղերձով դիմել ժողովրդին, որի ձևաչափը դեռևս քննարկվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում: