Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու համար. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Լուրեր

02.04.2026 | 16:24
Ապացույցների մեջ ակնհայտ հակասություններ կան․ Օրբելյանը՝ ՀԷՑ-ում արձանագրած խախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:16
Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բախվել էներգադեֆիցիտի, եթե չլուծի նոր ԱԷԿ-ի հարցը
02.04.2026 | 16:14
Ռազմիկ Գրիգորյանն ամփոփել է Հայաստանի Մ-19 հավաքականի խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 16:12
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 16:06
Գրազ եմ գալիս ոսկե մեդալիս վրա․ Արման Ծառուկյանի մրցակից
02.04.2026 | 15:55
Թրամփի՝ Իրանի վերաբերյալ ուղերձից հետո նավթի գներն աճել են
02.04.2026 | 15:47
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Մինասյանին
02.04.2026 | 15:46
Միայն Հայաստանն է կասկածի տակ դնում «Ռուսական երկաթուղիներ»-ի հետ համագործակցության շարունակումը. ՌԴ փոխվարչապետ
02.04.2026 | 15:45
Իրանը Թրամփի ելույթից հետո խոստանում է «ջախջախիչ հարձակումներ»
02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն ՝ տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, բանկոմատից անձամբ կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս նրան տվել 20.000 դրամ, իսկ մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Բացի այդ, նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: