Տարվա խիզախ կնոջից մինչև կառավարության բարեփոխիչ․ կայացավ «Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, իրավական բարեփոխումներ և ժողովրդավարության խթանում՝ ինը անվանակարգում․ կայացավ «Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխությունը։

2012-ից ի վեր՝ ամեն տարի մրցանակաբաշխությամբ  նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների և պետակական գործիչների նշանակալի ներդրումները։

Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ իրավունքների պաշտպանության բանաձևի հիմքում հավասար հնարավորությունների ստեղծումն է։

«Մեր բանաձևն իրավունքների հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար և այդ հավասար հնարավորությունների նկատմամբ հավասար հասանելիություն ստեղծելը: Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, որովհետև մեր քաղաքական տեսակետը և հայացքը, գաղափարախոսությունը հետևյալն է, որ իրավունքների պաշտպանության համատեքստում առաջին անելիքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր քաղաքացի իր սոցիալական, գիտական, տնտեսական, քաղաքական դիրքին արժանանա իր օբյեկտիվ ընդունակությունների իրացմամբ»,- նշեց  վարչապետը։

«Համընդհանուր իրավունքներ» մրցանակաբաշխությանը ինը անվանակարգ է ներկայացված։ Դրանցից յուրաքանչյուրն արժևորում է իրավունքների պաշտպաններին՝ ամենատարբեր ոլորտներում․ առողջապահությունից մինչև գենդերային իրավունքներ ու ժողովրդավարություն։

Տարվա «Երիտասարդ առաջնորդը» «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն է։ Ապագա առաջնորդներին հորդորում է սեփական կարծիքը երբեք ներսում չպահել։

«Ես կարևորեցի հատկապես կրթության իրավունքը, քանի որ արդարություն, հավասարություն, խտրականության դեմ պայքար․ այդ ամենն ուղղակիորեն պայմանավորված է  կրթության հետ։ Մեր կազմակերպությունը փորձում է  հիմնականում կրթական ռեֆորմներ իրականացնել, ավելի շատ կենտրոնացած ենք հենց բուհերի վրա։ Այս պահին տարբեր բուհերում տարբեր պրոցեսներ են տեղի ունենում և շատ կարևոր է, որ այդ բոլոր պրոցեսները տեղի ունենան այդ արժեքների շրջանակում, քանի որ պայքարը հենց այդ արժեքների համար է»,- ընդգծեց Դավիթ Պետրոսյանը։

Մրցանակաբաշխությանը նաև տարվա «խիզախ կինն» է ներկա՝ Վարդինե Գրիգորյանը։ Գենդերային կարծրատիպերին մարտահրավեր նետելով՝ փորձել է հասնել հավասար իրավունքների հաստատմանը։ Նրա կարծիքով՝ հիմնական խնդիրն այս պահին կանանց քաղաքական ներկայացվածությունն է։

«Կանայք սեփական նախաձեռնությամբ մասնակցում են քաղաքական  գործընթացներին, սակայն երբ հարցը վերաբերում է պաշտոնների նշանակմանը, կանայք ավելի քիչ են։ Մինչդեռ մենք գիտենք, որ թե՛ կրթության, թե՛ ընդհանուր պատրաստվածության մակարդակով կանայք չեն զիջում և ուղղակի ստացվում է, որ իրենք այդքան  հավակնոտ չեն։ Իսկ դրանից օգտվում են անհավասարության ջատագովները»,- նշեց Վարդինե Գրիգորյանը։

Ներկայացված անվանակարգերում նաև տարվա «Կառավարական բարեփոխիչն» է։ Այս անգամ՝ մրցանակն Առողջապահության նախարարությանն է բաժին ընկել։ Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծում է, որ առողջության իրավունքն ամենակարևորներից է։

«Ուզում եմ հաստատակամորեն ասել, որ մենք հեղափոխական և ողջամիտ բարեփոխումներ ենք անելու, քանի որ խնդիր ունենք երկար տարիների կորսվածը շատ կարճ ժամանակում հետ բերելու։ Վերադառնալով մրցանակաբաշխության խորհրդին, ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ն իրավական և սոցիալական պետություն է և առողջ մնալու իրավունքը նույնպես համամարդկային իրավունքների մաս է կազմում։ Մենք ջանք չպետք է խնայենք, որպեսզի այդ իրավունքն օր օրի ավելի լավ ապահովենք»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։

«Համայնքային զարգացում» անվանակարգում հաղթողը գյումրեցի Տիգրանուհի Հակոբյանն է՝ առաջին ներառական փուռ-սրճարանի ծրագրի ղեկավարը։

«Ազատության պաշտպանը» Մարիա Կարապետյանն է, ներառականության խթանման ոլորտում առաջատարը՝ Ուսօ Հաջի Նադոյանը։ Իր աշխատանքով փորձել է եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծել։

«Համագործակցության ջատագով» մրցանակը շնորհվեց «Չայ Խանա» մեդիա հարթակին, իսկ  «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում՝ Հայկուհի Հարությունյանին։

Իսկ ահա մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանն էլ «Ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի» պատրաստման համար  արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան