Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:

Ողջունելով՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար և ուրախ եմ, որ հանդիպում ենք Երևանում: Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, որ այդպես է և ավելի հաճախ հնարավորություն կունենանք հանդիպել, շատ հետաքրքիր կլինի լսել Ձեր ծրագրերի մասին, թե ինչ եք ծրագրում անել Շառլ Ազնավուրի ժառանգությունը նաև Հայաստանում պահպանելու և Հայաստանը որպես ազնավուրյան կարևոր կենտրոններից մեկը դարձնելու նպատակով և իմաստով»:

Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և հավելել. «Շատ հաճելի է Ձեզ տեսնելը: Ամենից առաջ ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել՝ Փարիզ այցելելու համար: Դուք գիտեք, որ դա շատ կարևոր էր ու շատ հուզիչ անձամբ ինձ համար և իմ ողջ ընտանիքի: Ցանկանում եմ Ձեզ հայտնել մեր երախտագիտությունը:

Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ: Ես անգամ քվեարկել եմ Հայաստանում: Մենք եկանք անաղմուկ, հատուկ քվեարկելու համար, քանի որ դա շատ կարևոր էր մեզ համար:

Անգամ երբ ճանապարհորդում ենք կամ հեռու ենք, միշտ հետևում ենք Հայաստանից ստացվող լուրերին և շատ շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար: Դա հեշտ չէ, բայց կարծում եմ շատ դրական է, երբ մենք արտասահմանում տեսնում ենք, թե ինչ տքնաջան աշխատանք եք իրականացնում»:

Հանդիպման ընթացքում Նիկոլա Ազնավուրը վարչապետին պատմել է «Ազնավուր» հիմնադրամի գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: