Վարդինե Գրիգորյանը՝ 2018 թվականի «Խիզախ կին» մրցանակակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Այսօր Մատենադարանում տեղի ունեցած «Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխության ընթացքում «Խիզախ կին» անվանակարգում մրցանակին արժանացավ Վարդինե Գրիգորյանը՝ բոլոր քաղաքացիների հավասար իրավունքներն ու հավասար հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ տարած տևական և համարձակ գործունեության համար:

«Խիզախ կին» մրցանակն արժևորում է այն կին առաջնորդին, որը մարտահրավեր է նետել գենդերային կարծրատիպերին՝ հավասար իրավունքների ջատագովության ու մենթորության միջոցով: Պարգևը ստանալուց հետո Վարդինեն անկեղծացավ. «Մրցանակի մասին իմանալու պահից մտածում եմ՝ ինչ պետք է ասեմ և, խուճապից բացի, ուրիշ բան չեմ զգում»: Վարդինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխությանը մասնակցող օտարերկրյա դեսպաններին՝ իրենց ելույթներում հանդուրժողականության, բազմազանության ու հավասարության մասին խոսելու համար:

«Իմ կարծիքով՝ սա ամենակարևոր մեսիջն է, որ պետք էր տալ Հայաստանում այս պահին: Ու շնորհակալ եմ նման հետևողականության համար: Հուսով եմ, որ դա և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ իրավապաշտպանների, և՛ Կառավարության համար հստակ ուղերձ է, որ պետք է կարևորվի յուրաքանչյուր քաղաքացին: Եվ մենք այդ ուղղությամբ որևէ ջանք չպետք է խնայենք, որպեսզի մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ապրեն արժանապատիվ, երջանիկ ու համախմբված»,- հավելեց մրցանակակիրը:

Նշենք, որ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունն առաջին անգամ Հայաստանում միջազգային համայնքի կողմից կազմակերպվել է 2012 թվականին՝ ի մեծարումն այն անհատների և կազմակերպությունների, որոնք իրենց ամենօրյա գործունեությամբ ձգտում են գերազանցության, մարդու իրավունքների խթանման, ներառականության և բարեփոխումների՝ այդ գործընթացում հաճախ անտեսելով սեփական շահն ու անգամ վտանգելով իրենց կյանքը։ 2018 թվականին Համընդհանուր իրավունքների մրցանակները տրամադրվեցին 9 անվանակարգերում։

Մանրամասները՝ տեսանյութում: