Քաղաքացիները բուժվել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ առանց այդ մասին իմանալու․ ահազանգում է «Իմ քայլի» պատգամավորը

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրենի գործով նոր, հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում։ Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Էդգար Առաքելյանը ահազանգում է, որ հետախուզման մեջ գտնվող Արա Մինասյանի ղեկավարած հիվանդանոց դիմած քաղաքացիները դիմել են հետազոտման համար, բայց այս օրերին Քննչական կոմիտե են հրավիրվում և պարզվում է, որ պետպատվերի շրջանակներում երկարատև բուժում են ստացել։

Առաքելյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Քննչական կոմիտեից զանգահարել են և պատգամավորի կնոջը հրավիրել հիշյալ բժշկական կենտրոնի հետ կապված քրեական գործով հանգամանքներ ճշտելու․ «2014 թ. լինելով դպրոցի ուսուցչուհի` կինս մեկ անգամ այցելել է մեր տանը ամենամոտ գտնվող «Մասիվի հիվանդանոց», սոցփաթեթի շրջանակներում ստուգվել, հանձնել անալիզներ և վերադարձել տուն: Դրանից հետո որևէ առնչություն չի ունեցել հիշյալ ԲԿ-ի հետ: Սակայն պարզվում է` նրա անունով պետության միջոցներից դուրս է գրվել 250․000 դրամ գումար, նրան իբր տրվել է թանկարժեք դեղորայք, նա իբր վիրահատվել է և 8 օր պառկել հիվանդասենյակում»:

Պատգամավորն ասաց, որ սա միակ դեպքը չէ հիշյալ հիվանդանոցի հետ կապված, մասնավորապես հայտնեց՝ երբ ինքը գրառում էր կատարել խնդրի մասին, մի կին արձագանքել էր՝ գրելով հետևյալը․ «Ինձ էլ է քննիչը կանչել, պարզվել է՝ սրտի անբավարարության դեմ 8 օր ստացիոնար բուժվել եմ ու չեմ իմացել, պետությունից ստացել եմ 150․000 դրամ ու դեղորայք»,- պատգամավորի ֆեյսբուքյան գրառման տակ գրել է Ավագյան Համասփյուռ անունով օգտատերը։

Էդգար Առաքելյանը պատմեց, որ բացի այս՝ իրեն մի ուսուցչուհի էլ է ասել, որ նույն իրավիճակին է բախվել, բայց անուն տալ չցանկացավ, ասաց՝ անձնական տվյալ է: «Նախնական տեղեկությունների հիման վրա այնպիսի տպավորություն է ստացվում, որ նմանատիպ դեպքերը համատարած են»,- կարծիք հայտնեց Առաքելյանը։

Պատգամավորը խուսափեց կատարվածին գնահատական տալուց: «Քրեական գործ է ընթանում, այդ գործի շրջանակներում կպարզվեն բոլոր մեղավորները և դատարանը իր վճռով կտա գնահատականը»,- վստահեցրեց Առաքելյանը։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պետպատվերի իջեցում է եղել: ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի պետպատվերը հատուկ չի իջեցվել, այն հատուկ բարձրացվել էր նախկինում, հիմա քանի որ կատարողականը քիչ է եղել, այսինքն՝ մեկ միլիարդ դրամ քիչ են ծախսել, որովհետև… Մոտ 1 միլիարդ դրամով իջել է պետպատվերը»,- հայտնեց նախարարը:

Նշենք, որ նոյեմբերի 2-ին Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար: Մինասյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Լիլիթ Շաբոյան