Կարապի լիճը՝ քանդակի ցուցասրահ

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԱՐՏ PR ընկերությունն օգոստոսի 15-ին, ժամը 19։00-ին սիրով հրավիրում են Երևանի Կարապի լիճ, որտեղ տեղի է ունենալու քանդակագործ Աշոտ Հարությունյանի ցուցահանդեսի բացումը:

Իր ձևի մեջ Հայաստանում աննախադեպ ու յուրօրինակ այս ցուցահանդեսը Կարապի լճում կգործի մինչև սեպտեմբերի 30-ը։

«Կարապի լիճը մեր խտացված հիշողությունն է: Այն երևանցու մտորումների, երազների և քաղաքի կենսունակության հայելին է: Բազմաթիվ սերունդներ իրենց պտույտն են արել լճի շուրջ՝ միանալով կյանքի հավերժական պտույտին: Բազմաթիվ դերակատարումներ ստանձնած Կարապի լիճն այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսն այն հարթակն է, որտեղ ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված և Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը, որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը, այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձևագոյացումների», – իր խոսքում նշել է արվեստաբան Արա Հայթայանիը, ով ԱՐՏ PR ընկերության կողմից հրավիրել է ցուցահանդես-նախագծին՝ այն համադրելու համար: