Մարտի 1-ի գործով դատապարտվածների արդարացման պահանջով ՀԱԿ-ը կդիմի դատարան

Լուրեր

28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
28.09.2026 | 15:10
Հ1-ը ներողություն է խնդրել // Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 15:01
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգուց ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 14:49
Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացումը
28.09.2026 | 14:40
Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղավոր ճանաչված և կես տարի բանտում անցկացրած Վահագն Հայոցյանի արդարացման պահանջով ՀԱԿ-ի ներկայացուցիչները դիմել են Վերաքննիչ դատարան։

Առաջին ատյանի դատարանը Հայոցյանին դատապարտել էր մեկուկես տարվա ազատազրկման, սակայն կես տարի անց նա ազատ էր արձակվել․ դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության իրավաբանական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց գործից․

-Պարոն Խաչատրյա՛ն, արյունալի դեպքերից 11 տարի անց, ինչո՞ւ որոշեցիք դիմել դատարան, որն էր շարժառիթը։

-Կարող եմ ասել, որ հիմք է հանդիսացել Եվրոպական դատարանի «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որը նոր հանգամանք է ինչպես պարոն Հայոցյանի, այնպես էլ Ազատության հրապարակում Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով դատապարտված անձանց քրեաական գործերով։ Այս դեպքում դիմել ենք Վերաքննիչ դատարան, քանի որ վճիռը օրինական ուժ էր ստացել Առաջին ատյանի դատարանում, որպեսզի նոր հանգամանքով մեր բողոքը քննվի և Վահագն Հայոցյանին արդարացնեն, ճանաչեն նրա անմեղությունը։

-Ասացիք, որ նոր հանգամանք է ի հայտ եկել ոչ միայն Հայոցյանի, այլ նաև մնացած դատապարտվածների դեպքում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում նաև մնացածների ուղղությամբ։

-Այս պահին աշխատում ենք, բողոքների տեխնիկական մասն ենք անում և շուտով փաթեթով այդ բողոքները կստորագրվեն նախկին քաղբանտարկյալների կողմից և կուղարկենք դատարան։

-Մարտի 1-ի գործով քանի՞ դատապարտվածի մասին է խոսքը։

-Ավելի քան 30 անձ դատապարտվել է, բայց թե քանիսը վերջնական արդյունքում կդիմեն՝ դժվարանում եմ ասել։ Բայց մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դատապարտվել են 316 հոդվածով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), կամ մեր միջոցով, կամ իրենց նախաձեռնությամբ դիմեն համապատասխան դատական ատյաններին՝ նոր հիմքով և արդարացման պահանջով։

Լիլիթ Շաբոյան