Ստացվել էր կեղծ ահազանգ, որ մրցաշարի անցկացման վայրը ականապատված է

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ Մոսկվայում մեկնարկել է Աէրոֆլոտ միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց ,սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվել է:

«Խնդիրն այն էր, որ ահազանգ էր ստացվել, որ Կոսմոս հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր:

Մեզ հետ զրույցում Էլինա Դանիելյանը նշեց, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և  ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզեցին, որ ահազանգը կեղծ է եղել»,- ասված է հաղորդագրությունում: